Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի ԶՈՒ գլխավոր պետի հարցով որոշում կայացնելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը ստորագրելու կամ այլ որոշում կայացնելու համար։  ՀՀ Սահմանադրության 133–րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը: Սահմանադրության 139–րդ հոդվածի հիմքով էլ՝  Հանրապետության նախագահը կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում նշված կետերից որևէ մեկը, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 24–ին, Արմեն Սարգսյանը, վարչապետի առաջարկով պաշտոնից ազատել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Գեներալ–լեյտենանտի պաշտոնանկությունը առիթ դարձավ, որպեսզի առավոտյան ՀՀ զինված ուժերը հանդես գան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Բանակի ղեկավարության անսպասելի հայտարարությունից հետո վարչապետն ուղիղ եթերով ասաց, որ այսօր՝ փետրվարի 25–ին որոշում է կայացրել պաշտոնից ազատել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ Ավելի ուշ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նշեց, որ նախագահը դեռևս չի ստորագրել հրամանագիրը։

«Այսօր ես Հանրապետության նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, ասել եմ, որ իմ կարծիքով՝ ինքը պարզապես իմ ներկայացրած միջնորդությունը պետք է ստորագրի։ Եթե Հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ ի՞նչ, միանում է պետական հեղաշրջմա՞նը»,– հայտարարել է վարչապետը՝ հավելելով. «Կամ  նախագահն է ստորագրում հրամանագիրը կամ ինքը (խմբ. նկատի ունի Օնիկ Գասպարյանին) ուղղակի հայտարարում է իր հրաժարականի մասին։ Նա չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ, ես թույլ չեմ տալու»։ Այսպիսով գնդակը Հանրապետության նախագահի դաշտում է։

 

 

Առաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ Telegram-ի աշխատանքում խափանումներ են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀրդեհ՝ Հայաստանում․ մանրամասներԼուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառերԱրմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Աբրահամյան ՃՏՊ Երևանում․ վիրավորներ կանDARPA-ն ցանկանում է անօդաչու թռչող սարք մշակել, որը կարող է բարձրացնել մինչև 35 տոննա բեռ  Հարավային Կովկասը և Իրանի բարդ մանևրները  «Բլինկենը կախված է մնացել Բայրամովի և Միրզոյանի միջև»Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից  Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին  Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասինԱշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը. պատմության այս օրը (03 հոկտեմբեր)Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Կոտայքի մարզում 36 ժամ գազ չի լինի ՆԳՆ-ն տեղեկացնում էՓաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայտնի են ջրանջատման հասցեները«Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»Ողբերգական դեպք՝ «Վարդենիս» ԲԿ-ում․ պտուղը մահացած է ծնվելՌուբլին կտրուկ անկում է ապրելՅուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում«Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»Նոր մանրամասներ՝ Արսեն Աֆյանի սպանության գործովԻ՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով դատավոր Միսակյանի շուրջ կրքերը թեժացել են ԲԴԽ-ում. «Ժողովուրդ» Կապանի ՔՊ ղեկավարն ազատվել է պաշտոնից․ «Հրապարակ» Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»Սամվել Բաբայանը պատրաստվում է 2026 թ.-ի ընտրություններին. արցախցիներին առաջարկում է մեկ ճակատով հանդես գալ. «Ժողովուրդ» Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ»Արցախցիների հարցով ՍԴ կդիմեն․ «Հրապարակ» Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ»Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ» Արցախի ԱԺ նախկին նախագահը դեղին քարտ է ստացել․ «Հրապարակ» Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ»
Ամենադիտված