Հանրապետության նախագահը ժամը 15։40-ին կհանդիպի «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ 15։40-ին կհանդիպի «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ 15։40-ին նախագահը կընդունի մեր պատվիրակությանը։ Մեր պատվիրակությունը կհանդիպի նախագահի հետ, այնուհետեւ Բաղրամյանի հրապարակում արդյունքների մասին ձեզ կզեկուցենք»,- նշեց նա։
Այս պահին ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի նախագահի նստավայր։
Նրանք պահանջում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։