Տեղեկությունը, թե Արմեն Սարգսյանը հետ է ուղարկել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկը, չի համապատասխանում իրականությանը. նախագահի օգնական
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏեղեկությունը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետ է ուղարկել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
«Նախագահն ունի եռօրյա ժամկետ, որի ընթացքում դիրքորոշում կներկայացնի»,-նշեց նա:
Նշենք, որ օրենսդրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետում կամ պետք է հաստատի, կամ ետ վերադարձնի վարչապետի առաջարկությունը։
Նյութի աղբյուր՝ Tert.am