Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդիկ վերջապես հասկացան, որ Նիկոլը մեռել է.Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Միքայել Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Կա մի հետաքրքիր փաստ, որը ոչ բոլորը նկատեցին. իր վերջին հարցազրույցով Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց մի բնութագրում, որը մինչև գերեզման այլևս չի ջնջվելու Նիկոլից։ Հենց այդ բառով նրան արդեն գիտեն ու սերունդները կհիշեն. կապիտուլյանտ։
Հետաքրքիր է բառի զորությունը։ Այն դաջվեց Նիկոլի ճակատին և մարդկանց ուղեղում։ Մարդիկ վերջապես հասկացան, որ Նիկոլը մեռել է։ Դա հասկացան բանակը, միջազգային հանրությունը և, նույնիսկ, նիկոլապաշտները։ Եվ կարևոր չէ դու պայքարու՞մ ես նրա դեմ, թե՞ դեռ նրա հետ հույս ես կապում, դավանու՞մ ես, թե՞ միջազգայնորեն սատարում. Նիկոլը քայլող դիակ է, որի տապանաքարին գրված է «կապիտուլյանտ»։
Ու բառի զորությամբ Նիկոլն ու նիկոլական կապիտուլյանտները դարձել են բորոտ։ Նրանց հետ այլևս ոչ ոք չի ցանկանում ասոցացվել, նրանց հետ գործ բռնել, նրանց պարզած ձեռքը սեղմել։ Ոչ մի պարագայում։ Ոչ մի ձևով։ Նիկոլի հետ լինելը դարձել է ամոթալի։
Ու այդ ֆոնին բանակը երեկ քայլ արեց՝ մերժելով Նիկոլին։ Ինչո՞ւ դա արեց. պատճառները շատ են, բայց հիմքում արժանապատվությունն է։ Ի՞նչ արեց Նիկոլը. փորձեց բարձրացնել խաղադրույքները և բանակի հայտարարությունը փաթեթավորել պետական հեղաշրջման վտանգով։ Այդ դեպքում ձեռքերը կբացվեին ու կկարողանար սկսել զանգվածային բռնաճնշումները։
Բայց կա մի ճշմարտություն, որից անհնար է խուսափել. Հայաստանում միակ հեղաշրջում անողը Նիկոլն է, միակ արնախումը Նիկոլն է։ Պարզվեց, որ միակը, որն օրենքի դեմ է ու տանում է դեպի արյուն, էլի Նիկոլն է։ Եվ երեկ բանակի հանդարտությունն ու քաղաքական ուժերի հավասարակշռվածությունը Հայաստանի գործընթացները հետ բերեցին քաղաքական պայքարի դաշտ։ Համաձա՞յն եմ դրա հետ. ո՛չ։ Իմ դիրքորոշումը բազմիցս ասել եմ։ Բայց փաստն այն է, որ գործընթացները շատ քաղաքական են՝ ի հեճուկս Նիկոլի ճիգերի:
Երկրորդ փուլով Նիկոլը փորձեց սկսել ժողովրդական շարժում։ Այդտեղ էլ ցույց տվեց, որ իրականությունից կտրվել է, որովհետև անձամբ տեսավ ու նաև ցույց տվեց, որ ոչ մի ժողովրդական աջակցություն էլ չունի՝ բացի «Հայկական ժամանակից», Շիշ Բռնողից և մի քանի շշերից։ Նա չունի աջակցություն երկրում, սփյուռքում, պետական ապարատում։ Նրա հետ են 15-20 հավատարիմ մահապարտ, Սասունն ու Աբազյանը, որոնք ուղղակի ձգում են իրենց ազատության ամեն մի րոպեն: Նիկոլի հետ են առավելագույնը 300-500 մարդ, հարթակի դիմաց հենց նրանք էինք։
Նիկոլը մենակ է բառի բուն և փոխաբերական իմաստով ու նրա իշխանությունն այսօր փողոցում գցած է, որը կարող է վերցնել յուրաքանչյուր ուժ։ Բայց այն ոչ մեկին պետք չէ այս տեսքով ու այս գնով։ Ու հիմա տեղի է ունենում այն, ինչ ես ասում էի առաջին օրվանից. դա հասկացան իշխանության ձգտողները, մնաց ժողովուրդը հասկանա։ Հայաստանի իշխանությունը ծանր խաչ է։ Այն կրելու համար ոչ թե պետք է խնդրել ժողովրդից, այլ ժողովուրդը պիտի առաջարկի։ Քանի չեն առաջարկում, խաչին բարձրացող չկա։
Ես լրիվ հասկանում եմ մեր ազգին. հիմա բոլորը ցանկանում են, որ Նիկոլին արագ հեռացնեն, ինչ-որ մեկը գա իշխանության, շտկի ամեն ինչ, «նիկոլի թիվը» մոռացվի, գնա։ Բայց այդպես այլևս չի լինելու։ Հնարավոր չէ պահանջել, առանց ինքնահաշվետվության։ Անցավ սխալները ներելու ու մոռանալու ժամանակը։ Ու հիմա Հայաստանի հասարակությունը պետք է առերեսվի ինքն իր հետ. ընդունի, բարձրաձայնի, որ սխալվել է ու ինքն էլ որոշի շտկել։
Անկեղծ եմ ասում. Հայաստանի վարչապետ դառնալու ցանկացողների հերթ չկա։ Ո՞վ կուզենա ղեկավարել մի երկիր, որի անվտանգային ամբողջ համակարգը ոչնչացված է, տնտեսությունը կոլապսի մեջ է, ամենաառողջ ու հեռանկարային սերունդը վերացված է, որն ունի 10000-ից ավելի նոր հաշմանդամ, տասնյակ հազարավոր փախստականներ, արցախյան անավարտ պատերազմ, անհասկանալի պայմանավորվածություններ և պետական ապարատ, որ գրեթե կազմալուծված է։
Ձեր կարծիքով սա հմայի՞չ աշխատանք է։ Ամենևին։ Նիկոլին փոխարինողը ստիպված է լինելու աշխատել օրը 20 ժամ, զրոյից կառուցել երկիր բոլոր ոլորտներում, ամոքել վերքերը, հանրային ստորացումն ու դեպրեսիան։ Նիկոլից հետո մահապարտ պիտի լինես, որ համաձայնես նրա թողած ավերակները վերակառուցել: Արդյոք կա՞ն կարող ուժեր։ Իհարկե կա՛ն։ Կհամաձայնե՞ն. միայն մեկ դեպքում՝ եթե ժողովուրդն ընդունի իր սխալը, շտկի այն և առաջարկի այդ պաշտոնը արժանիներին։
Իսկ մինչև այդ, Նիկոլի մղձավանջը շարունակվելու է։ Ամեն օր լինելու է ավելի վատ։ Ամեն օր բոլորս ամոթից գետինն ենք մտնելու, դավաճանների՝ ամեն սանտիմետր նոր հող ու գյուղ հանձնելուց կատաղելու ենք։ Սա չի դադարելու ոչ մի րոպե։ Կշարունակվի այնքան մինչև ժողովուրդը չորոշի։ Իր համար ու իր փոխարեն այլևս ոչ ոք չի գործելու։
 
 
 
 
 
Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառերԱրմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Աբրահամյան ՃՏՊ Երևանում․ վիրավորներ կանDARPA-ն ցանկանում է անօդաչու թռչող սարք մշակել, որը կարող է բարձրացնել մինչև 35 տոննա բեռ  Հարավային Կովկասը և Իրանի բարդ մանևրները  «Բլինկենը կախված է մնացել Բայրամովի և Միրզոյանի միջև»Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից  Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին  Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասինԱշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը. պատմության այս օրը (03 հոկտեմբեր)Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Կոտայքի մարզում 36 ժամ գազ չի լինի ՆԳՆ-ն տեղեկացնում էՓաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայտնի են ջրանջատման հասցեները«Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»Ողբերգական դեպք՝ «Վարդենիս» ԲԿ-ում․ պտուղը մահացած է ծնվելՌուբլին կտրուկ անկում է ապրելՅուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում«Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»Նոր մանրամասներ՝ Արսեն Աֆյանի սպանության գործովԻ՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով դատավոր Միսակյանի շուրջ կրքերը թեժացել են ԲԴԽ-ում. «Ժողովուրդ» Կապանի ՔՊ ղեկավարն ազատվել է պաշտոնից․ «Հրապարակ» Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»Սամվել Բաբայանը պատրաստվում է 2026 թ.-ի ընտրություններին. արցախցիներին առաջարկում է մեկ ճակատով հանդես գալ. «Ժողովուրդ» Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ»Արցախցիների հարցով ՍԴ կդիմեն․ «Հրապարակ» Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ»Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ» Արցախի ԱԺ նախկին նախագահը դեղին քարտ է ստացել․ «Հրապարակ» Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ»Բնակարան, 10 մլն դրամ տարեկան եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը. «Ժողովուրդ» Պայքարը շարունակվում է․ «Հրապարակ» Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց. «Փաստ»Դիմում եմ գործարարներին, լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու, մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը․ Բագրատ ՍրբազանՀանրահավաքի մասնակիցների մոտ է դուրս եկել Հանրային հեռուստաընկերության տնօրենըԲագրատ Սրբազանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը՝ ուղիղՆոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում է
Ամենադիտված