Եվս մեկ գեներալ է միանում ԳՇ պահանջին․ Hraparak.am
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Արմեն Ղահրամանյանը իր աջակցությունն է հայտնում Զինված ուժերի Գլխավոր շտաբին եւ միանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասել է պարոն Ղահրամանյանը.
«Միանշանակ աջակցությունս եմ հայտնում: Այն, ինչ ԳՇ պետը եւ հայտարարության տակ ստորագրած սպայակազմը հայտարարել է, միանշանակ ճիշտ է ասել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԳՇ-ն հայտարարություն տարածեց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: