Նավթը թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի առավոտյան նավթի գներն աճում են 1.5 տոկոսով ԱՄՆ-ում խթանների փաթեթի ընդունման մասին լուրերի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 1.49 տոկոսով եւ կազմել է 65.38 դոլար: WTI-ի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 1.48 տոկոսով` մեկ բարելի դիմաց մինչեւ 62.41 դոլար:
Երկուշաբթի աշխարհի ամենամեծ` ԱՄՆ տնտեսության վիճակի հետ կապված լավատեսությունը դրական ազդեցություն է ունեցել շուկաների տրամադրությունների վրա: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 1.9 տրիլիոն դոլարի խթանիչ փաթեթը: Օրինագիծն այժմ պետք է ընդունվի Սենատում եւ ստորագրվի Նախագահ Ջո Բայդենի կողմից: