Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր, մարտի 1-ին, մեզնից յուրաքանչյուրս կանգնած է ընտրության առաջ. Ավետիք Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԻ՛ ԳԼԽԱՏԵՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ

Փետրվարի 26-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը իր առարկություններով հետ վերադարձրեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու առերևույթ հակասահմանադրական, և ըստ էության աղետաբեր առաջարկությունը։ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման սկզբից ի վեր, սա առաջին և միակ այդպիսի գործողությունն է, մինչ այդ նա ստորագրել է իրեն ներկայացված կադրային փոփոխությունների ցանկացած առաջարկ, նույնիսկ առավել հակասականները։ Այս աննախադեպ քայլը, սակայն, հստակ բացատրություն ունի՝ Օնիկ Գասպարյանին հեռացնելով պաշտոնից, ոչ թե պարզապես անձի խնդիր է լուծվում, այլ գլխատվում է ողջ հայոց բանակը, որի ղեկավարությունը իր միահամուռ ընդվզումն էր արտահայտել քաղաքական ղեկավարության ապաշնորհ և արկածախնդիր գործելաոճի դեմ։

Թվում է, թե ՀՀ Նախագահի կտրուկ խոսքը պետք է սթափեցնող լիներ մինչ այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի համար, և նա իր իսկ ձեռքով հրահրած ճգնաժամից պետք է փորձեր խելամիտ փոխզիջումային ելքեր որոնել։ Սակայն արի ու տես, որ նա նույնիսկ ժամանակ չվերցրեց վերլուծելու նախագահի ուղերձը, տառացիորեն մեկ ժամում հետ ուղարկեց նրան իր աղետաբեր առաջարկը, և շտապեց իր կողմնակիցներին հրավիրել հանրահավաքի՝ այն էլ չարագուշակ մարտի 1-ի օրը։ Այս հանրահավաքի նպատակը մեկն է՝ ճնշում գործադրել բանակի, նախագահի և հեռանկարում նաև Սահմանադրական դատարանի վրա, և ավարտի հասցնել Հայոց բանակի գլխատման կործանարար, և մեծ հավանականությամբ մեր ոխերիմ թշնամիների կողմից խրախուսվող պլանը, որոնց համար հայոց բանակը կոկորդին նստած ոսկոր է:

Ցանկացած քաղաքացի, որն այսօր միամտություն կունենա մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, պետք է հիշի, որ այսօր նա այլևս դուրս չի գալիս նախկինների դեմ, կոռուպցիայի ու թալանի դեմ, ընտրակեղծարարության դեմ՝ այսօր նա դուրս է գալու սեփական բանակի դեմ։ Բանակի, որն ամենաժողովրդական կառույցն է այսօր, որի ղեկավարների ճնշող մեծամասնությունն այսօր պարկեշտ, իրենց կյանքը երկրի պաշտպանությանը նվիրած, դրա համար նաև սեփական արյունով հատուցած մարդիկ են։ Բանակի, որն մեր պետության ողնաշարն է, որի կազմալուծման մասին են երազում մեր թշնամիները, որոնք պատերազմի ողջ ընթացքում այդպես էլ չկարողացան դրան հասնել, իսկ հիմա փորձում են դա անել իրենց ներքին կամակատարների ձեռքով։

Մնալով առանց մարտունակ բանակի, մենք կմնանք մերկ ու անպաշտպան, և հաջորդ անգամ թշնամին արդեն անարգել կհասնի Երևանի մատույցները, հընթացս ծիծաղելով հայի վերջին խելքի վրա։ Ուստի եթե մտածում եք ձեր և ձեր երեխաների վաղվա օրվա մասին, այսօր ձեր գործողություններով մի գլխատեք մեր հայոց բանակը։ Թող քաղաքական գործիչները իրար մեջ հարաբերություններ պարզեն, ի վերջո դրա համար կան ընտրություններ, իսկ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից, լծվի իր կարողությունների վերականգման և հզորացման գործին, պաշտպանի մեր բոլորիս խաղաղ կյանքի իրավունքը։ Այսօր, մարտի 1-ին, մեզնից յուրաքանչյուրս կանգնած է ընտրության առաջ, և ես կոչ եմ անում այդ ընտրությունը կատարել հոգուտ մեր հերոսական բանակի և մեր անվտանգ ապագայի»։

Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառերԱրմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Աբրահամյան ՃՏՊ Երևանում․ վիրավորներ կանDARPA-ն ցանկանում է անօդաչու թռչող սարք մշակել, որը կարող է բարձրացնել մինչև 35 տոննա բեռ  Հարավային Կովկասը և Իրանի բարդ մանևրները  «Բլինկենը կախված է մնացել Բայրամովի և Միրզոյանի միջև»Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից  Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին  Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասինԱշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը. պատմության այս օրը (03 հոկտեմբեր)Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Կոտայքի մարզում 36 ժամ գազ չի լինի ՆԳՆ-ն տեղեկացնում էՓաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայտնի են ջրանջատման հասցեները«Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»Ողբերգական դեպք՝ «Վարդենիս» ԲԿ-ում․ պտուղը մահացած է ծնվելՌուբլին կտրուկ անկում է ապրելՅուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում«Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»Նոր մանրամասներ՝ Արսեն Աֆյանի սպանության գործովԻ՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով դատավոր Միսակյանի շուրջ կրքերը թեժացել են ԲԴԽ-ում. «Ժողովուրդ» Կապանի ՔՊ ղեկավարն ազատվել է պաշտոնից․ «Հրապարակ» Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»Սամվել Բաբայանը պատրաստվում է 2026 թ.-ի ընտրություններին. արցախցիներին առաջարկում է մեկ ճակատով հանդես գալ. «Ժողովուրդ» Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ»Արցախցիների հարցով ՍԴ կդիմեն․ «Հրապարակ» Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ»Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ» Արցախի ԱԺ նախկին նախագահը դեղին քարտ է ստացել․ «Հրապարակ» Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ»Բնակարան, 10 մլն դրամ տարեկան եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը. «Ժողովուրդ» Պայքարը շարունակվում է․ «Հրապարակ» Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց. «Փաստ»Դիմում եմ գործարարներին, լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու, մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը․ Բագրատ ՍրբազանՀանրահավաքի մասնակիցների մոտ է դուրս եկել Հանրային հեռուստաընկերության տնօրենըԲագրատ Սրբազանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը՝ ուղիղՆոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում է
Ամենադիտված