Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները. Խաժակյանը՝ Մակունցի հայտարարության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանն առ այն, որ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկը հետ վերցնելու Մարուքյանի աառաջարկն անգամ քննարկման ենթակա չէ:
«Այսօր Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Մարուքյանի առաջարկած ճգնաժամի հանգուցալուծումը իրենց համար անգամ քննարկելի էլ չէ։
Իսկ երբ խոսքը իրենց իշխանության մի մասը զիջելուն է վերաբերում, հանուն ներքին կայունության եւ բացասական լիցքերի պարպման, իրենք որեւէ զիջման պատրաստ չեն։
Ընդ որում այդ զիջումը ուղղված չէր որեւէ քաղաքական ուժի, այլ բացառապես միտված էր բանակի կայունությանը։
Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները եւ ընտրում սեփական կապիտուլյացիայի՝ անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը»,- գրել է Խաժակյանը: