Փաշինյանը տեսակցելու նպատակով այցելել է վատառողջ Արմեն Սարգսյանին․ նախագահի աշխատակազմ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան:
Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը:
Մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ սադրիչ և կեղծ տեղեկություններ տարածելուց, միաժամանակ, կրկին ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում»,-ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Փաշինյանն այցելել է Արմեն Սարգսյանի տուն՝ սպառնալիքներ հնչեցնելով ու պահանջելով, որ նա ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը։