«Տավուշ տեքստիլի» տնօրինությունը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին. Գեղամ Մանուկյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳեղամ Մանուկյանը Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ տարբեր մարզերից մարդիկ են եկել` իրենց հանրահավաքին մասնակցելու։
«Տավուշ տեքստիլի» տնօրինությունը նույնպես միացել է ընդդիմության` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ միաժամանակ Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ելույթ ունենում։
«Մի շարք մարդիկ են միանում մեր հանրահավաքին։ Ավելին, տարբեր մարզերից մարդիկ են եկել ու միացել մեզ։ Մի խումբ ռուսաստանաբնակ տավուշցիներ, այդ թվում՝ Տավուշի ամենախոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Տավուշ տեքստիլի» սեփականատերը, հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ կանգնած է բանակի կողքին»,–ասաց Մանուկյանը։
Նշենք, որ «Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրենը Սուրեն Երիցյանն է։
https://armeniasputnik.am/society/20210301/26641540/tavush.html