Վրեժ Գաբրիելյանն ազատվել է ՓԾ տնօրենի պաշտոնից. փոխարինողի անունը հայտնի է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎրեժ Գաբրիելյանն ազատվել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակից։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Գասպարյանը։
Հավելենք, որ Վրեժ Գաբրիելյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի նոյեմբերի 5-ին։