Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք չէ այս պարտված կառավարությանը պաշտպան կանգնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմադիրները հայտարարել են, որ Արմեն Սարգսյանը մինչև հինգշաբթի ժամանակ ունի Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկության հարցով դիմելու ՍԴ: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

—Տիկին Ալավերդյան, Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, իրավական առումով դեռ կա՞ ժամանակ, թե ոչ:

— Նախ և առաջ այդ ասել են ոչ թե ուղղակի ընդդիմությունները այլ մարդիկ, ովքեր իրավաբանական կրթություն ունեն, որոնց թվում կան և հմուտ իրավաբաններ և դասախոսներ, այնպես որ իրավաբանների և ընդդիմության այդ մեկնաբանությունը, անշուշտ, ամբողջովին արտացոլում է իրավական այն իրողությունը, որի մեջ մենք ապրում ենք։ Այսինքն, նախագահը ունի այդ հնարավորությունը և դրանից բացի նախագահը ունի նաև այլ իրավունք, որի մասին երեկ ինքը հայտնել է։ Երկու ճանապարհներն էլ կան, ընդ որում, եթե մի ճանապարհով գնում է, ապա դա չի նշանակում, որ մյուսով ընթանալ չի կարող։ Այսինքն, դա բավականին լայն հնարավորություններ են նախագահի համար և մեր հասարակության համար և մեր երկրի համար։ Ես կարծում եմ, որ նախագահը ճիշտ կկողմնորոշվի, որովհետև խոսքը չի գնում կոնկրետ այս կամ այն անձի մասին, այստեղ բուն խոսքը Օնիկ Գասպարյանի մասին չէ, մենք գիտենք նաև, որ իր առաջին տեղակալին ազատեցին քմահաճույքի համար և խոսքը դրա մասին էլ չի գնում, այլ այս բոլորը նախագծերը, այս աշխատանքից հեռացումները հիմք են ավելի մեծ վտանգի մասին խոսելու՝ այն է իրավական կամայականության, որը վտանգ է ներկայացնում պետության անվտանգության տեսակետից։

—Իշխանության կողմից Օնիկ Գասպարյանի վերաբերյալ հայտարարությունը մեկնաբանվում է այնպես, որ Զինված ուժերը խառնվում են քաղաքական հարցերին, ինչի իրավունքը Սահմանադրությամբ չունեն։ Ըստ ձեզ իրականում դա հեղաշրջման փորձ էր, թե՞․․․

— Թե․․․ Գիտեք, եկեք իրապես տեսնենք թե, որ պետություններն են դա անվանել հեղաշրջման փորձ և ովքեր են հայտարարել, որ դա հեղաշրջման փորձ չեն համարում։ Ուրեմն շատ ցավալի է, որ ի պաշտպանություն մեր իշխանությունների հանդես է եկել Թուրքիան` հանձինս իր բարձրաստիճան անձնավորությունների։ Շատ վիրավորական է, և կարծում եմ իշխանություններին մտածելու առիթ պետք է տա և հակառակ դրան Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ասել են, որ այստեղ հեղաշրջման փորձ չեն տեսնում։ Հիմա եկեք նայենք մեր իրավունքներին և օրենքներին, եթե լիներ քաղաքականության մեջ ներխուժում մեր գլխավոր շտաբի կողմից, ապա մենք կտեսնեինք այլ բաներ, չեմ ուզում բացել փակագծերը։ Այստեղ ամբողջովին այն իրողության վրա հիմնված, որ երկրի գլխավոր հրամանատարը ըստ գլխավոր շտաբի ներկայացուցիչների և ղեկավարի, չի կատարել այն գործունեությունները, որը պահանջվել է մեր սահմանադրության կողմից, որը պարտավորություն է եղել Մինսկի խմբի շրջանակներում։ Ասելով վերջինը կբացեմ փակագծերը՝ Մինսկի խմբի շրջանակներում է, որ Հայաստանը ճանաչվել է որպես երաշխավոր Արցախի բնակչության անվտանգության առումով։ Եվ այդ գործունեությունը չի կատարվել, մենք այսօր ունենք արդյունքներ, ես նոյեմբերի 10-ին Երկիր Մեդիայով ելույթ եմ ունեցել և ասել եմ, որ անկախ նրանից թե դա եղել է միտումնավոր, գումարի դիմաց, թե ինչ պատճառով, անկախ արձագանքից, միայն արդյունքներից ելնելով` այս իշխանությունները պետք է հրաժարական տան։ Չսպասելով բողոքի, կամավոր հետո, եթե գործընթացը գնա այնպես, ինչպես որ հարկն է, կլինի դա հատուկ մարմին ստեղծելով, այդպիսի հնարավորություն մեր սահմանադրությունը ունի, հետագայում կլինի արտահերթ ընտրություններ կամ ընտրություններ, դա բոլորովին կլիներ այն ճանապարհը, որ որևէ մեկի մոտ չէր բորբոքի ամենավատ զգացմունքները։ Հիմա եթե անդրադառնանք հանրահավաքին, որը հրավիրել էր վարչապետը, փաստորեն ստացվում է այնպես, որ պետության մեջ կան այնպիսիները, որոնք այդ կապիտուլյացիան ընկալում են որպես հաղթանակ։ Չի կարելի աբսուրդի հասցնել, չի կարելի սեփական սխալները բաժանել կամ վերագրել ժողովրդի որևէ խավի, ներկայացնելով, որ ժողովրդի ստվար զանգվածը գտնում է, որ այն ամենը ինչ տեղի է ունեցել ճիշտ է կամ սխալ է։ Այդպես չէ, այստեղ բոլոր գործողությունների մեջ հիմնավոր կասկած կա, որ տեղի են ունեցել ծանր հանցագործություններ և ես մի քանի անգամ եմ ասել, որ այդ հանցագործությունները թվարկված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 28-րդ գլխում, որը կոչվում է սահմանադրական կարգի և ազգային անվտանգության դեմ հանցագործություններ։ Այստեղ պետք չի նայել ու ենթադրություններ անել և չի կարելի մնալ բանահյուսության դաշտում, չի կարելի բաներ հնարել, տարածել նյութեր, որոնք  հիմնավորված չեն և դա միայն այս իշխանություններին պատիվ կբերեր, քանի որ պարտվելը մի բան է, բայց պարտության դեպքում արժանապատվությունը պահպանելը բավականին գնահատելի որակ կլիներ։ Հիմա մենք ունենք այն, որ գլխավոր շտաբը ինչպես ցանկացած մահկանացու այդ սխալների մասին արտահայտել է մի պարզ միտք, նա ասել է, որ դատելով այս իշխանության գործողություններից, կապիտուլյացիայի մասին այդ խայտարակ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո էլ ունակ չէ անել այն քայլերը, որոնք կապահովեն երկրի անվտանգությունը։ Որտե՞ղ է այստեղ քաղաքականությունը, եթե անվտանգության ապահովումը քաղաքականություն է, ապա մենք բոլորս դրանով զբաղվում ենք։ Իսկ Գլխավոր Շտաբի պարտականությունն է ժամանակին հայտնաբերել և հայտարարել և ես համոզված եմ, որ եղել են հանդիպումներ, եղել են դրույթներ, եղել են բացահայտումներ, որոնք որ հասու չեն լայն հանրությանը։ Հիմա դա ԳՇ-ի վերջին գործիքն է, որը իրենք օգտագործել են։ Այստեղ կրկին պետք է ասեմ, որ օրինակելի զսպվածության և տեքստի առումով դա օրինակելի հայտարարություն է։

—Վարչապետը խոսեց նաև սահմանադրական փոփոխությունների և կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու անհրաժեշտության մասին: Ձեր կարծիքով, Հայաստանի պարագայում արդյոք կիսանախագահական մոդելն է նախընտրելի։

— Պետք է ասեմ, որ այո։ Այն ժամանակ էլ, երբ ընտրում էին պառլամենտականը ես ասել եմ, որ էությամբ ոչինչ չի փոխվելու, այսինքն կրկին լինելու են մեկ անձի շուրջ կառուցված կառավարման համակարգ։ Այսինքն, նախագահի դերը կկատարի վարժապետը։ Մենք այսօր տեսնում ենք, որ պառլամենտական հանրապետություն հռչակելով, մենք ամբողջությամբ տեսնում ենք, որ միապետություն է և այս դեպքում վարչապետապետություն է։ Մենք հասկանում ենք, որ նախևառաջ պատերազմի, հստակ վտանգի դեպքում` ցեղասպանության հստակ սպառնալիքների ներքո գտնվող պետության համար, այո նախընտրելի է կիսանախագահական, որովհետև Հայաստանում կարծես թե եղել է ամբողջությամբ նախագահական, ինչո՞ւ, որովհետև պրակտիկա չկա, և մեր պառլամենտները, բոլորն էլ դառնում էին գործադիր իշխանության կցորդներ։ Պառլամենտական կառավարումը Գերմանիայում է ու մենք տեսնում ենք դա։ Մենք տեսել ենք և գիտենք Իսրաելի ընտրած բավականին հետաքրքիր ինտեգրալ համակարգը, որտեղ պառլամենտարիզմը և միակառավարումը վերին աստիճանի ներդաշնակ միավորված են։ Հիմա մենք ձևականի հետևից ընկած մնացել ենք մեկ անձի կամքի և քմահաճույքի ներքո։ Դրա համար այս տարբերակն էր շահարկվելու այսօրվա վարչապետի կողմից։ Քանի որ այսօր իրապես կա դրա անհրաժեշտությունը, նա պետք է շահագործի այդ փաստը և ինչպես մինչ այս է եղել, այսօր էլ այդ մանիպուլիատիվ տեխնոլոգիաներով փորձում է բերել պետությունը մեկ անձի շուրջ կառավարվող մի սուբեկտի։ Նախ ասեմ, որ ես դեմ եմ դրան։ Հետո Նիկոլ Փաշինյանը վերջապես պետք է հասկանա, որ ինքը սպառել է իր այն վստահությունը, որը ձեռք էր բերել 2018 թվականի ապրիլին։ Դա է խնդիրը։ Եվ այստեղ կան օրինակներ միջազգային պրակտիկայից, երբ այդպիսի մարդիկ ճիշտ ժամանակին իջնում էին այդ հարթակից, հետո ինչ-ինչ զարգացումներից հետո, փոփոխելուց հետո, իրենք իրենց սխալները գնահատելուց հետո չի բացառվում, որ կրկին գալիս են բավականին բարձր դիրքերի։ Բայց այսօրվա այս երկու ոտքը մեկ չմուշկի մեջ դնելը միայն խանգարում է, և այդ բոլորովին երիտասարդ պատգամավորները, որոնց ես հիմա կոչ եմ անում, որ դեռ ձեր կյանքը առջևում է և պետք չէ այս պարտված կառավարությանը պաշտպան կանգնել, այլ ճիշտ հակառակը՝ պաշտպան կանգնեք երկրին։ Այսօր մենք ոչ թե պետք է մտածենք իշխանության մասին, մենք այսօր ապրում ենք հերթական օրհասական փուլում և այո հայ ժողովրդին հաջողվել է ժամանակին հաղթահարել այս փուլերը և եկեք այսօր իմաստություն ոգեկոչենք և ոչ թե ամբողջովին ինքնահավանությամբ կամ եսակիրությամբ ղեկավարվենք։ Երկրի մասին է խոսքը։ Ես դիմում եմ նրանց, ովքեր մոլորվել են ժամանակին, դա վերաբերվում է «Իմ քայլի» պատգամավորներին, որոնք մոլեգին ձևով իրականացնում են թուրք-ադրբեջանական քաղաքականությունը. նրանք պետք է հասկանան, որ բոլոր դեպքերում պետք է բացատրություն տան, հնարավոր է նաև մեղավոր ճանաչվեն ինչ-ինչ գործողությունների համար։ Ամեն դեպքում այսօր պատգամավորները ինչ-ինչ առումով ավելի պաշտպանված են, քան գործող իշխանությունները։ Հիմա գանք գործադիր իշխանության ներկայացուցիչներին, կառավարությունը ինչ է, ֆունկցիոներնե՞ր են, ոչ, իրենք քաղաքական պաշտոններ են և քանի որ իրենք մնում են նույն լռեցյալ ձևով, թե ակտիվ ձևով մնում են պաշտպանները ամբողջովին կառավարումը տապալած իշխանության, այ նրանց հանդեպ իրապես կգործի օրենքը շատ ավելի հստակ և կտրուկ մեթոդներով և հոդվածներով։

Սոնա Գիշյան

www.1or.am

«Բլինկենը կախված է մնացել Բայրամովի և Միրզոյանի միջև»Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից  Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին  Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասինԱշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը. պատմության այս օրը (03 հոկտեմբեր)Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Կոտայքի մարզում 36 ժամ գազ չի լինի ՆԳՆ-ն տեղեկացնում էՓաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայտնի են ջրանջատման հասցեները«Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»Ողբերգական դեպք՝ «Վարդենիս» ԲԿ-ում․ պտուղը մահացած է ծնվելՌուբլին կտրուկ անկում է ապրելՅուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում«Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»Նոր մանրամասներ՝ Արսեն Աֆյանի սպանության գործովԻ՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով դատավոր Միսակյանի շուրջ կրքերը թեժացել են ԲԴԽ-ում. «Ժողովուրդ» Կապանի ՔՊ ղեկավարն ազատվել է պաշտոնից․ «Հրապարակ» Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»Սամվել Բաբայանը պատրաստվում է 2026 թ.-ի ընտրություններին. արցախցիներին առաջարկում է մեկ ճակատով հանդես գալ. «Ժողովուրդ» Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ»Արցախցիների հարցով ՍԴ կդիմեն․ «Հրապարակ» Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ»Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ» Արցախի ԱԺ նախկին նախագահը դեղին քարտ է ստացել․ «Հրապարակ» Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ»Բնակարան, 10 մլն դրամ տարեկան եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը. «Ժողովուրդ» Պայքարը շարունակվում է․ «Հրապարակ» Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց. «Փաստ»Դիմում եմ գործարարներին, լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու, մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը․ Բագրատ ՍրբազանՀանրահավաքի մասնակիցների մոտ է դուրս եկել Հանրային հեռուստաընկերության տնօրենըԲագրատ Սրբազանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը՝ ուղիղՆոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՀանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է. ոստիկանապետը՝ հեռուստաընկերության մոտ ուժեր կենտրոնացնելու մասինՀռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասինԻսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր ԱրևելքիցԳործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ ՍրբազանԱննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ Սրբազան
Ամենադիտված