Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնությունը չպարզված զոհվածների մասունքները կամփոփվեն «Եղբայրական գերեզմանում». Yerevan.Today

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Yerevan.Today-ը գրում է.

«Զոհված զինծառայողների աճյունների փորձաքննության գործընթացն արագացնելու համար  ԴՆԹ 2-րդ հետազոտման սարքը գնելուց հետո Կառավարությունը հաջորդ «փառահեղ» միտքն է հղացել:

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ Կառավարության ներսում այս օրերին քնննարկվում է անճանաչելի դարձած զինծառայողների մարմինները մեկ ընդհանուր եղբայրական գերեզմանում ամփոփելու գաղափարը: Ավելին, առաջարկվել է այդպիսով փակել նաև անհետ կորած զինծառայողների թեման:

Դաժան գաղափարի հեղինակը, ինչպես միշտ, քայլականների մեջ «ամենակրեատիվը» համարվող Արսեն Թորոսյանն է, ով, ի դեպ, գլխավորում է Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցման համար ստեղծված աշխատանքային խումբը: Արդյո՞ք հենց այդ հուշահամալիրի ստեղծմամբ էլ Փաշինյանը կկոմպենսացնի անհետ կորածների համար ապարդյուն գործադրվող ջանքերի թեման, դժվար է կռահել:

Փաստն այն է, որ ուշացումով սկսված աճյունների որոնումները դադարեցվել էին երկար ժամանակ Ալիևի հրահանգով, զուգահեռաբար Կառավարությունը այդպես էլ հրաժարվում է հրապարակել անհետ կորածների թիվը և գերեվարված զինծառայողներ թիվ:

ՀՀ Կառավարությունը 4 ամիս շարունակ մեզանից գաղտնի է պահում մեր հայրենակիցների մասին այս հույժ կարևոր երկու տվյալները՝ իրականությունը թաքցնելով «պետական գաղտնիք» հոդվածի տակ, չնայած ՄԻՊ-ը և սահմանադրագետները հիմնավորված փաստարկներով պնդում են, որ Փաշինյանը դրա իրավունքը չունի:

Եվ ահա «Եղբայրական գերեզմանի» ստեղծման գաղափարով չի բացառվում, որ իշխանությունները փորձեն անհետ կորածների ընտանիքների բերանները փակել վերջնականապես: Սա մի կողմից կթեթևացնի Փաշինյանի բեռը, մյուս կողմից, միջոց կդառնա դաշնակցի դռանը քիչ ծնկելու և Ալիևից քիչ պահանջներ ներկայացնելու համար․ չէ՞ որ Ալիևը քանիցս հայտարարել էր, որ բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայստան, իսկ մնացածը կդատապարտվեն քրեական հանցանքի համար: 

Հաջորդ ուշագրավ տեղեկատվությունն այն է, որ անհետ կորածների հարազատների հետ Կառավարությունում կայացած վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը զգուշորեն ակնարկել է «Եղբայրական գերեզմանի» թեման: Հանդիպումներից մեկի ժամանակ, պարզվում է, գաղափարը հնչեցրել է  հենց ինքն անձամբ և ստուգողական կրակոցի համար սկզբում ժխտել է, թե բա՝ չկա նման բան: Հավանաբար, սա արվել է, որպեսզի զգայուն թեմայի վերաբերյալ ընտանիքների տրամադրությունները շոշափվի։ Բայց ահա հաջորդիվ հանդիպումներում և քայլականների հետ այդ ընտանիքների շփումներում, ասում են, թեման բացեիբաց է քննարկվում։ Ուստի չի բացառվում, որ շահառու ընտանիքներին արդեն  իսկ պատրաստում են Եղբայրական գերեզմանով փարատվելու տարբերակին:

Կառավարության լրատվականից մեր հարցադրմանն ի պատասխան հաստատեցին, որ այդպիսի թեմա քննարկվել է հանդիպումների ժամանակ և վարչապետը հերքել է թեման․ այդուհանդերձ, հնարավո՞ր է նոր զարգացումներ են եղել, այս հարցադրմանը խոստացան լրացուցիչ պատասխանել ավելի ուշ:

Yerevan.Today-ը դիմեց նաև Առողջապահության նախարարություն՝ պարզելու՝ քանի՞ զինծառայողի դեպքում հնարավոր չի եղել ԴՆԹ անալիզներով պարզել նրա ինքնությունը, ի՞նչ գործընթաց է հետևել այդ մարմինները կամ մասունքները չիդենտիֆիկացնելու դեպքերին, որտե՞ղ են պահվում անճանաչելի մնացած զինծառայողների աճյունները կամ մասունքները: Մեր հարցադրումներին նախարարությունը չցանկացավ բանավոր պատասխանել, գրավոր հարցում պահանջեց, ենթադրաբար՝ պատասխանատվությունից խուսափելու և փոխարենը Կառավարության համապատասխան սենյակներից դրանց պատասխանները հավաքագրելու համար»:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից  Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին  Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասինԱշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը. պատմության այս օրը (03 հոկտեմբեր)Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Կոտայքի մարզում 36 ժամ գազ չի լինի ՆԳՆ-ն տեղեկացնում էՓաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայտնի են ջրանջատման հասցեները«Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»Ողբերգական դեպք՝ «Վարդենիս» ԲԿ-ում․ պտուղը մահացած է ծնվելՌուբլին կտրուկ անկում է ապրելՅուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում«Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»Նոր մանրամասներ՝ Արսեն Աֆյանի սպանության գործովԻ՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով դատավոր Միսակյանի շուրջ կրքերը թեժացել են ԲԴԽ-ում. «Ժողովուրդ» Կապանի ՔՊ ղեկավարն ազատվել է պաշտոնից․ «Հրապարակ» Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»Սամվել Բաբայանը պատրաստվում է 2026 թ.-ի ընտրություններին. արցախցիներին առաջարկում է մեկ ճակատով հանդես գալ. «Ժողովուրդ» Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ»Արցախցիների հարցով ՍԴ կդիմեն․ «Հրապարակ» Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ»Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ» Արցախի ԱԺ նախկին նախագահը դեղին քարտ է ստացել․ «Հրապարակ» Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ»Բնակարան, 10 մլն դրամ տարեկան եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը. «Ժողովուրդ» Պայքարը շարունակվում է․ «Հրապարակ» Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց. «Փաստ»Դիմում եմ գործարարներին, լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու, մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը․ Բագրատ ՍրբազանՀանրահավաքի մասնակիցների մոտ է դուրս եկել Հանրային հեռուստաընկերության տնօրենըԲագրատ Սրբազանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը՝ ուղիղՆոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՀանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է. ոստիկանապետը՝ հեռուստաընկերության մոտ ուժեր կենտրոնացնելու մասինՀռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասինԻսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր ԱրևելքիցԳործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ ՍրբազանԱննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարները
Ամենադիտված