Իրանում տնտեսական աճը կազմել է 0,8 տոկոս՝ չնայած պատժամիջոցներին եւ պանդեմիային
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻրանի վիճակագրական ծառայությունը հայտնել է, որ երկրում տնտեսական աճը կազմել է 0,8 տոկոս՝ չնայած պատժամիջոցներին եւ պանդեմիային, հաղորդում է Mehr-ը:
Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ տնտեսական աճի տեմպերը 0-ից փոքր ինչ բարձր է՝ 0,2 տոկոսի սահմանում՝ հաշվի առնելով նավթային եկամուտները:
Վերջին տվյալներիհամաձայն, որոնք հաշվարկվել են անցած տարի աշնանը, գյուղատնտեսական ոլորտում նկատվել է աճ 5,5 տոկոսի չափով, արդյունաբերության ոլորտում՝ 3,7 տոկոսի չափով, ծառայությունների ոլորտում՝ 1,8 տոկոսի չափով: