Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսնացած կինը «Однаклассники»-ի միջոցով ծանոթություններ է ձեռք բերել, հետո հայտնել, որ իրեն բռնաբարել են

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Գոհարիկ Սադոյանը «Համադասարանցիներ» կայքի միջոցով ծանոթացել է տարբեր անձանց հետ և չի ներկայացել, որ ամուսնացած է և ունի երեխաներ: Նա համացանցում իր շփումների մասին 2014թ. մայիսին միամտաբար հայտնել է վարձակալական հիմունքներով իրենց հարևանությամբ բնակվող Սյուզաննա Առաքելյանին` չիմանալով, որ նա սիրային կապի մեջ է իր ամուսնու՝ Արթուր Աբրոյանի հետ։

Սյուզաննան կատարվածը պատմել է Արթուրին, ով սկսել է կասկածել ու մեղադրել կնոջը, իսկ օրեր անց երբ նրան գողության մեղադրանքով կանչել են ոստիկանություն խոսել են նաև նրա ընտանեկան անհաշտ կարգավիճակի մասին, ինչը ամուսնու մեջ ավելի է խորացրել կասկածները:

Նա վերադառնալով տուն կնոջը մեղադրել է ոստիկանների հետ կապի մեջ լինելու համար: Կինն էլ իմանալով, որ քննիչներից մեկի անունն Արթուր է և ինքն էլ Համադասարանցիներով ծանոթացել է «Արտուրո» անվամբ մի տղայի հետ, ենթադրել է, որ նույն մարդն է ու սկսել է սուտ պատմություն հորինել:

Նա ամուսնուն, ապա նաև իրավապահներին հայտնել է, որ 2013թ. նոյեմբերի կեսերին Նոր Հաճն քաղաքում հանդիպել է Արթուր Մկրտչյանին, ով ընկերոջ՝ Վահան Թադևոսյանի հետ իրեն առևանգել և ավտոմեքենայով տեղափոխել են անմարդաբնակ վայր, որտեղ զենքի գործադրման սպառնալիքով իր նկատմամբ կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։

2014թ. մայիսի 16-ին ՀՀ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում հանդիպել է Արթուր Մկրտչյանին, ով պահանջել է իր ամուսնու բռնելու և քրեական պատասխանատվության ենթարկել համար նրա բնակարանում թմրանյութ դնել, իսկ երբ հրաժարվել է, Արթուր Մկրտչյանը վիճաբանել և ծեծի է ենթարկել իրեն։

Սուտ մատնություն կատարելուն զուգահեռ Գոհարիկ Սադոյանը հորդորել է մորը՝ Զոյա Սադոյանին սուտ ցուցմունք տալ և այդ կերպ հաստատել իր կողմից իրավապահ մարմիններին հայտնած կեղծ տեղեկությունն առ այն, թե իբր 2014թ. մայիսի 16-ին Արթուր Մկրտչյանը ժամանել է Ալափարս գյուղ և վիճաբանել իր հետ, որով ստեղծել է մեղադրանքի արհեստական ապացույց։

Սակայն կինը հետագայում դատարանում ընդունել է և պնդել, որ իրականում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տված հաղորդումն ամբողջությամբ սուտ է և դրանում նշված բոլոր հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում: Դատարանը փաստերն արձանագրելուց հետո վճռել է Գոհարիկ Սադոյանին ազատազրկել մեկ տարի ժամկետով, սակայն  այն կկիրառվի պայամանականորեն: 

Նյութի աղբյուրն` այստեղ

Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր
Ամենադիտված