«Հրապարակ»․ Իրավիճակը շիկանում է
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշումը՝ չդիմել ՍԴ, երեկ շիկացրեց իրավիճակը, եւ Բաղրամյան պողոտայում գտնվող ընդդիմությունը որոշեց շրջափակել Ազգային ժողովը՝ որպես հակազգային ու հակապետական կառույց, ու թույլ չտալ, որ պատգամավորները մտնեն խորհրդարան, շարունակեն իրենց գործունեությունը։ Հաշված րոպեների ընթացքում ահռելի քանակությամբ ոստիկաններ բերվեցին Բաղրամյան պողոտա եւ Դեմիրճյան փողոց։
Իշխան Սաղաթելյանն արձանագրեց․ «Մեր երկրում նախագահի գիտությամբ եւ մասնակցությամբ՝ հերթական անգամ տապալվել է սահմանադրական կարգը։ Եթե որեւէ ինստիտուտ չի պաշտպանում սահմանադրական կարգը, մենք պատրաստ ենք պայքարելու եւ պաշտպանելու, դա մեր բնական իրավունքն է»։