Պատմության այս օրը (մարտի 10)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հարավային Կորեա՝ Աշխատանքի օր, Ուկրաինա՝ Հողագործի օր, Ռուսաստան՝ Արխիվների օր, Տիբեթ՝ Տիբեթի ապստամբության օր , Լաոս՝ Ուսուցչի օր, Ադրբեջան՝ Ազգային թատրոնի օր, Մյանմա՝ Չոր սեզոնի սկզբի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1868 - առաջին անգամ «Նաում» թատրոնում իտալական օպերային խմբի կողմից հատվածներ են ներկայացվել Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերայից։
1904 - ծնվել է հայ խորհրդային երգահան Լևոն Խոջա-Էյնաթովը։
1926 - ծնվել է ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը։
1935 - ծնվել է հոգևոր երգիչ, բանասեր Խորեն Պալյանը։
1936 - ծնվել է նկարիչ Մարտին Պետրոսյանը։
1945 - վախճանվել է Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը։
1949 — ծնվել է բուլղարահայ ֆանտաստ գրող Հակոբ Մելքոնյանը։
1986 - վախճանվել է ամերիկահայ գրող Արամ Հայկազը։
1988 - «Սովետական Ղարաբաղ» օրաթերթը տպագրել է նյութեր, որտեղ հիշատակվել են «Սումգայիթում իրականացված վայրագությունները»։
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելգիայի և Ուզբեկստանի հետ։
2000 — վախճանվել է խորհրդահայ ֆիզիկոս-քիմիկոս, ակադեմիկոս Քրիստափոր Բաղդասարյանը։
2008 - ձերբակալվել են Ալեքսանդր Արզումանյանը և Արարատ Զուրաբյանը։
- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին իր հրամանագրում և ուժը կորցրած են ճանաչվել որոշ կետեր։
2013 - Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքից հետո հացադուլ է սկսել Երևանի Ազատության հրապարակում։
2015 - Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը ազդարարել են նոր մարդասիրական «Ավրորա» մրցանակի ստեղծումը, որը շնորհվելու է հանուն ուրիշների փրկության իրենց կյանքը վտանգած մարդկանց։
2020 - Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ, 64-ամյա Խոակին Կապարոսը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1503 - ծնվել է Սրբազան Հռոմի կայսր Ֆերդինանդ 1-ինը։
1535 - իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերել են Գալապագոսյան կղզիները։
1628 — ծնվել է իտալացի բուսաբան և բժիշկ Մարչելլո Մալպինգին, որը հանդիսանում է բույսերի և կենդանիների միկրոսկոպիկ անատոմիայի հիմնադիրներից մեկը։
1670 — վախճանվել է գերմանացի ալքիմիկ, քիմիկոս, դեղագործ և բժիշկ Հովհաննես Ռուդոլֆի Գլաուբերը։
1735 - ռուսական զորքերը դուրս են բերվել Բաքվից։
1772 - ծնվել է գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Շլեգելը։
1804 - Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնել է ԱՄՆ-ին։
1813 — Գերմանիայում սահմանվել է «Երկաթյա խաչ» ռազմական շքանշանը։
1832 - վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Մուցիո Կլեմենտին։
1861 - վախճանվել է ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոն։
1862 — ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից երկրում առաջին անգամ թողարկվել են թղթադրամներ։
1872 - վախճանվել է իտալացի լրագրող և քաղաքական գործիչ Ջուզեպպե Մացցինին։
1876 — հեռախոսի արտոնագիր ստանալուց երեք օր անց Ալեքսանդր Բելլին վերջապես հաջողվել է զանգել իր օգնական Թոմաս Ուոտսոնին, որը գտնվում էր հարևան սենյակում։
1879 - ծնվել է գերմանացի գրող Յակով Վասերմանը։
1893 — Փղոսկրի Ափը դարձել է ֆրանսիական գաղութ։
1905 - Լոնդոնում հիմնադրվել է Չելսի անգլիական ֆուտբոլային ակումբը։
1910 — Չինաստանում արգելվել է ստրկությունը։
1920 - ծնվել է ֆրանսիացի գրող և դրամատուրգ Բորիս Վիան։
1939 — Մոսկվայի Շաբոլովկա հեռուստակենտրոնը սկսել է իրականացնել հեռուստահաղորդումներ։
1940 - ծնվել է ամերիկացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը։
1940 - վախճանվել է ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովը։
1945 - ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերը ռմբակոծել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվել է մոտ 100 000 մարդ։
1952 — Կուբայում Ֆուլխենստինո Բատիստան իրականացրել է հեղաշրջում և իրեն նշանակել «ժամանակավոր նախագահ»։
1953 - New York Herald Tribune թերթում առաջին անգամ տպագրվել է հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։
1957 - ծնվել է Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից մեկը հանդիսացող Ուսամա բեն Լադենը։
1958 - ծնվել է դերասանուհի Շերոն Սթոունը։
1967 — ԱՄՆ-ի ավիացիան իրականացրել է Հյուսիսային Վիետնամի արդյունաբերական օբյեկտների առաջին հզոր ռմբակոծությունը։
1970 — նպատակ ունենալով դադարեցնել թեոլոգիական խմորումները և խթանել էմիգրացիան` Իսրայելի Քնիսեդը որոշել է, որ հրեաներ են համարվում ոչ միայն «հրեուհուց ծնվածները», այլ նաև այն բոլոր այն ոչ հրեաները, որոնք ընդունել են հուդայականությունը։
1977 - ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Հնդկաստանի, ՀԱՀ-ի աստղագետների մի քանի խմբեր հայտնաբերել են Ուրանի օղակները։
1982 — տեղի է ունեցել մոլորակների քիչ հանդիպող շքերթ․ բոլոր 9-ը մոլորակները հավաքվել են Արեգակից այն կողմ 95 աստիճանի սեկտորում։
2001 — վախճանվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստահաղորդման հեղինակ, ռեժիսոր, հեռուստահաղորդավար Վլադիմիր Վորոշիլովը։
2018 — վախճանվել է ֆրանսիացի մոդելյեր Givenchy մոդելային տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը