Պատմության այս օրը (մարտի 12)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Չինաստան՝ Ծառ տնկելու օր, Գաբոն՝ Նորացման օր, Կանադա՝ Համագործակցության օր, Զամբիա՝ Երիտասարդության օր, Ռուսաստան՝ Քրեակատարողական հիմնարկների աշխատողների օր, ԱՄՆ՝ Աղջիկ-սկաուտների օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1900 - ծնվել է հայկական կրկեսի հիմնադիր Վաղարշակ Արզումանյանը։
1905 – վախճանվել է դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը։
1917 - ծնվել է ինժեներ-շինարար Վարդան Հասրաթյանը։
1918 - հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը գրավել է Կարինը։
1920 - հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Խալիլ Բեյի կողմից կազմակերպված ադրբեջանական աշխարհազորին օգնելու նպատակով Բաքվից Ղարաբաղ է տեղափոխվել մոտ 90 վագոն ադրբեջանցի զինվոր և զինտեխնիկա։ Հայ հարուստ ընտանիքները սկսել են լքել Շուշին։
1922 - Անդրկովկասի երեք հանրապետությունների ներկայացուցիչների կոնֆերանսը հաստատել է դաշնային պայմանագիրը, որով իսկ հիմնադրվել է նրանց ֆեդերացիան՝ Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։
1938 — ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Վլադիմիր Մսրյանը։
1981 - Թեհրանում հայ ահաբեկիչների մի խումբ հարձակվել է թուրքական դեսպանատան վրա, որի արդյունքում զոհվել են դեսպանատան երկու պահապաններ։
1982 - վախճանվել է արձակագիր Ալեքսանդր Արաքսմանյանը։
2004 - Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ժողովում ակադեմիկոսներից շատերի համար անսպասելիորեն տեղի է ունեցել նախագահի ընտրություններ: Առաջադրված միակ թեկնածու Ֆադեյ Սարգսյանը վերընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ:
2007 - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:
2009 - Փարիզի կենտրոնում բացվել է Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի նախաձեռնությամբ ստեղծված Երևանի պուրակը:
2015 - վախճանվել է սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան Մանուել Սարգսյանցը։
2019 - Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
604 — վախճանվել է Հռոմի Պապ, կաթոլիկ եկեղեցու սուրբ Գրիգոր 1-ինը։
1169 — Անդրեյ Բոգոլյուբսկին զավթել է Կիևը և այրել այն։
1229 - Խաչակիրները գրավել են Երուսաղեմը։
1519 — իսպանացի նշանավոր կոնկիստադոր Էռնան Կորտեսը իր խմբով մտել է ներկայիս Մեքսիկայի տարածք։
1685 — ծնվել է անգլիացի փիլիսոփա, Իռլանդիայի եպիսկոպոս Ջորջ Բերկլին։
1710 - ծնվել է անգլիացի կոմպոզիտոր Թոմաս Արնը։
1824 - ծնվել է գերմանացի ֆիզիկոս Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆը։
1863 - ծնվել է ռուս գիտնական Վլադիմիր Վերնադսկին։
1881 — Ֆրանսիան գերիշխանություն է հաստատել Թունիսի նկատմամբ։
1889 — Էլմոն Ստրոուդժերը ԱՄՆ-ում արտոնագրել է ավտոմատ հեռախոսակայանը։
1896 — Պետերբուրգի համալսարանի շենքում շնորհիվ Պոպովի ստեղծած սարքի հաղորդվել է աշխարհում առաջին հեռագիրը։
1911 — Ռոկֆելլերի համալսարանի դոկտոր Ֆլետչերը բացահայտել է մանկական ցերեբրալ պարալիչի (ДЦП) պատճառը։
1912 — ԱՄՆ-ում հիմնադրվել է «The Girl Guides» շարժումը (հետագայում վերանվանվել է սկաուտական շարժման)։
1913 — Ավստրալիայի մայրաքաղաքն է դարձել Կամբերրան։
1918 - Մոսկվան 215 տարվա ընդմիջումից հետո կրկին դարձել է Ռուսաստանի մայրաքաղաք։
1940 — ավարտվել է սովետա-ֆիննական պատերազմը։ ԽՍՀՄ-ը և Ֆինլանդիան կնքել են խաղաղության պայմանագիր, ըստ որի ԽՍՀՄ-ին են անցել Վիբորգը և Արևմտյան Կարելիան։
1942 — ծնվել է Ռատկո Մլադիչը, որը Սերբական Հանրապետության բանակի հրամանատարն էր 1992-1995 թվականների Բոսնիական պատերազմի ժամանակ։
1946 - ծնվել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի Լայզա Մինելլին։
1968 — Մավրիկիոսը ձեռք է բերել անկախություն, իսկ 1992 թվականի նույն օրը դարձել հանրապետություն։
1969 - Փոլ Մաքքարթնին ամուսնացել է Լինդա Իսթմենի հետ։
1974 — «Մարս-6» խորհրդային տիեզերական կայանը իջել է Մարս մոլորակի վրա՝ առաջին անգամ Երկիր հաղորդելով այդ մոլորակի ընդերքի և մթնոլորտի վերաբերյալ տեղեկություններ։
1999 - Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել են Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան։
2001 - վախճանվել է օս լեզվաբան, օսագետ, իրանագետ Վասիլի Աբաևը։
2005 - Կարոլոս Պապուլիասը դարձել է Հունաստանի նախագահ։
2011 — Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի է ունեցել վթար։ Արդյունքում ռադիացիայի մակարդակը գերազանցել է նորման 20 անգամ։
2018 - վախճանվել է ռուս դերասան Օլեգ Տաբակովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը