Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ար­տա­քին հար­ցե­րի լուծ­մամբ զբաղվելու փոխարեն զբաղված են ներ­քին խմո­րում­նե­րով, մանր-մունր հարցերով». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմը չի ավարտվել, մենք կարող ենք փաստել միայն ավարտված մեկ ակտիվ փուլի մասին: Այս պահին դեռևս ուժերի տեղաբաշխում ու վերաբաշխում է տեղի ունենում: Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի դիտարկումն է, որի հետ զրույցում խոսել ենք ռազմական գործողությունների վերսկսման վտանգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին:

«Հաշվի առնելով Բաքվից, Անկարայից եկող հայտարարություններն ու իրենց գործողությունները՝ կարող եմ ասել, որ հաջորդ պատերազմը կամ ռազմական գործողությունների ակտիվ փուլը սարերի հետևում չէ: Բայց դա չի լինի այն պատերազմի նման, որը եղավ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի ինն ընկած ժամանակահատվածում: Կարծում եմ՝ ուժերի տեղաբաշխումից ու վերաբաշխումից հետո ազդեցության գոտիների տարբեր տեսակի ճշգրտման խնդիր է լինելու, ինչն էլ հաջորդ ռազմական գործողությունների պատճառ է դառնալու: Այդ պարագայում ոչ միայն ՀՀ զինված ուժերը, այլև արդեն բացահայտ խաղացող երկրները կարող են մասնակից լինել: Տվյալ դեպքում նկատի ունեմ նաև ՌԴին: Այնպես որ, ռազմական գործողությունների վերսկսումը հավանական եմ համարում: Միևնույն ժամանակ, հավանական չեմ համարում այդ գործողությունների վերսկսումը մամուլում շրջանառվող կոնկրետ ամսաթվերին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Շրջանառվող լուրերը դիտարկելով այլ համատեքստում՝ նա շեշտեց. «Ընդհանրապես մեծ պատերազմներից առաջ, որպես կանոն, հոգեբանական պատերազմ է սկսվում: Սա ևս հոգեբանական պատերազմի մաս է կազմում: Ադրբեջանը և Թուրքիան փորձում են հաղթողի հոգեբանությունը չթուլացնել ու այդ էյֆորիայի տակ անընդհատ մեզ պահել պարտվողի հոգեբանության մեջ: Դրա համար նրանք երկրորդ, երրորդ մեդիառեսուրսով հայկական մեդիադաշտում անընդհատ փորձում են շրջանառել, որ պատերազմը կլինի այսինչ օրը, այսինչ ամսաթվին: Թեպետ այս ամենը հոգեբանական պատերազմի համատեքստում է, բայց, ամեն դեպքում, պատերազմը չի ավարտվել. ավարտվել է ռազմական գործողությունների ակտիվ փուլը, և չի բացառվում, որ արդեն կսկսվի երկրորդ ակտիվ փուլը, բայց արդեն ոչ թե այն ուժերի հարաբերակցությամբ, որոնք կային, այլ կներգրավվեն նոր ուժեր, ինչպես նաև նոր մարտահրավերներ»:

Անդրադառնալով մարտի 15-18-ն Ադրբեջանում անցկացվելիք զորավարժություններին՝ Կարեն Հովհաննիսյանը նշեց. «Ադրբեջանն, ըստ էության, երկրորդ զորավարժությունն է անցկացնում պատերազմից հետո: Սա, այսպես ասենք, նորմալ չէ, որովհետև, որպես կանոն, եթե պատերազմն ավարտվում է, պետությունները լծվում են հետպատերազմյան շրջանի իրավիճակի շտկմանը, հետևանքների վերացմանը և այլն: Բայց այս դեպքում ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, զորավարժություններով հանդերձ, առաջին հերթին փորձում է ադապտացնել և իրականությանն ավելի մոտ բերել հնարավոր ռազմական գործողությունների պլանը: Երկրորդ՝ այդ տանդեմը փորձում է ներդաշնակություն ստեղծել երկու բանակների միջև: Սա ևս մեսիջ է, որ իրենք ավելի մեծ պատերազմի են պատրաստվում»:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից վերջին շրջանում արվող հայտարարություններին, Կարեն Հովհաննիսյանը նկատեց. «Իրականում տարատեսակ հայտարարություններով նախևառաջ փորձում են հաստատել, որ իրենք վերջնականապես օկուպացրել կամ «ազատագրել են» տարածքները և արդեն շինարարական աշխատանքներ են կատարում: Մյուս կողմից՝ Արդբեջանը և Թուրքիան փորձում են ցույց տալ, որ իրենք մեկ ռազմական ալ յանս են: Այստեղ նաև Թուրքիայի գործոնն է մեծ: Թուրքիան Ռուսաստանին ցույց է տալիս, որ ադրբեջանական բանակն ամբողջությամբ գտնվում է թուրքական բանակի զինված ուժերի վերահսկողության տակ: Ինչպես հայտնի է, մինչև հիմա ադրբեջանական բանակի գոնե գեներալները, սպայական, հրամանատարական կազմը գտնվում էին ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողության տակ, սակայն այս պատերազմի ընթացքում նրանք ամբողջությամբ դուրս եկան Ռուսաստանի վերահսկողությունից ու անցան Թուրքիայի վերահսկողության տակ: Եվ այսօր արդեն փորձ է արվում ցույց տալ, որ կստեղծվի նաև թուրք-ադրբեջանական համատեղ զորամիավորում. չի բացառվում, որ ադրբեջանական ամբողջ զինված ուժերն անցնեն Թուրքիայի վերահսկողության տակ»:

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Պատերազմի ակտիվ փուլից հետո տարածաշրջանում իրավիճակը կտրուկ փոխվել է. ուժերի վերադասավորման ու ազդեցության ոլորտների ճշգրտման խնդիր կա: Այսօր Թուրքիան արդեն մտել է Հարավային Կովկաս և, ի դեմս Ադրբեջանի, փորձում է ավելի ընդգրկուն դարձնել այն ազդեցության ոլորտները, որոնց ձգտում է: Այստեղ արդեն շատ ակտիվ գործողության մեջ է մտել նաև Ռուսաստանի Դաշնությունը: Եվ ընդհանրապես, պետք է ասեմ, որ այս պահին տարածաշրջանում շատ լուրջ խմորումներ կան. ազդեցության ոլորտների տեղաբաշխում է տեղի ունենում, և դա տեղի է ունենում ոչ թե պայմանավորվածությունների արդյունքում, այլ լուռ հակամարտության, իսկ այդ լուռ հակամարտությունը, վերջիվերջո, կարող է բախման բերել: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է սպասել պատերազմի, բայց արդեն տարածաշրջանում խաղացողների դերերի տեղաբաշխման ու վերաբաշխման համար»:

Նշված մարտահրավերների համատեքստում խոսելով Հայաստանում առկա հասարակական ու քաղաքական տրամադրությունների մասին՝ Կարեն Հովհաննիսյանը մի քանի խնդիր առանձնացրեց: «Հասարակությունը, ցավոք, հիվանդացել է և գիտակցաբար չի ցանկանում բուժվել ու ձերբազատվել այդ հիվանդությունից: Նույնիսկ պատերազմի տեսքով հասցված ապտակը մեզ չսթափեցրեց, և մենք կրկին ընկել ենք չորրորդական, հինգերորդական ու անգամ տասներորդական հարցերի հետևից՝ մոռանալով արտաքին անվտանգությունը և, ընդհանրապես, պետության և պետականության գոյության, ինչպես նաև մեր ֆիզիկական գոյության հարցը: Կարծես թե ինչ-որ կոնկրետ ուժեր անտես ձեռքով ուղղորդում, մանիպուլ յացիաների են ենթարկում հասարակությանը: Տարատեսակ թեմաներ են առաջ մղում՝ թողնելու տպավորություն, թե մեր երկրում ոչինչ չի եղել, որ չունենք ո՛չ զոհեր, ո՛չ վիրավորներ, ո՛չ անհետ կորածներ, ո՛չ գերիներ, ո՛չ տարածքային կորուստներ և ապրում ենք այն կյանքով, որով ապրել ենք մինչև պատերազմը. այսինքն, «նախկիններներկաներ», «հարուստներ-աղքատներ» «թալանչիներ» և այլն»,-ասաց նա՝ շեշտելով, որ հասարակության հայացքը չի ուղղորդվում դեպի այն ուղի, ուր կարևորը պետության, պետականության ու բանակ նկատմամբ իրավագիտակցության բարձրացումն է:

Անդրադառնալով իշխանության քայլերին՝ նա շեշտեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունը զբաղված է մանր-մունր հարցեր լուծելով ու զբաղված չէ ՀՀ արտաքին հարցերի լուծմամբ: Այդ հարցերի լուծումը, կարծես թե, տրված է Ռուսաստանին, և Ռուսաստանն է զբաղվում թե՛ գերիների, թե՛ սահմանների և, ընդհանրապես, մեր ազգային անվտանգության ու արտաքին մարտահրավերների հարցերով: Իսկ իշխանությունը զբաղված է ներքին խմորումներով, աթոռակռվով ու տարատեսակ կուլիսային պայմանավորվածություններով: Ինձ մոտ տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունն այսօր սովորական մարզպետի պարտականություն ու աշխատանք է իրականացնում»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ)
Ամենադիտված