«Ժողովուրդ». Ձերբակալվել է շուրջ 180 զինծառայող․ քրեական հետապնդում է իրականացվում 12 հրամանատարի, այդ թվում՝ երկու բարձրաստիճան սպայի նկատմամբ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում մինչև օրս հարուցվել և քննվում է արցախյան պատերազմին վերաբերող շուրջ 1500 քրեական գործ՝ 12500-ից ավելի անձանց վերաբերյալ:
Ավելին՝ նշված քրեական գործերով ձերբակալվել է շուրջ 180 զինծառայող, մեղադրանք է առաջադրվել 500-ից ավելի անձի: Քրեական հետապնդում է իրականացվում 12 հրամանատարի, այդ թվում՝ երկու բարձրաստիճան սպայի նկատմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ագրեսիայի ակտի փաստերով հարուցված քրեական գործերով կատարվող նախաքննության շրջանակներում որոշում է կայացվել 103 հազարից ավելի անձի որպես տուժող ճանաչելու մասին, այդ թվում՝ 3 300-ից ավելի՝ զոհված, 9 000-ից ավելի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած, 90 հազարից ավելի՝ բռնի տեղահանված»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: