«Հո այս աթոռին չես մեռնելու, Սուրիկ». ինչպես աշխատանքից ազատվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա). «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանում կառավարության փոփոխություններին զուգընթաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվեց աշխատանքից: Նման որոշում կայացվեց սույն թվականի հոկտեմբերի 6–ին` Կառավարության նիստում:
Ըստ որոշման՝ Սուրիկ Խաչատրյանն իր պաշտոնից ազատվեց ինքնակամ` սեփական դիմումի համաձայն:
«Փաստին» հայտնի է դարձել Խաչատրյանի պաշտոնանկության որոշ մանրամասներ: Քանի որ Խաչատրյանը լուրջ ազդեցություն ունի ՀՀ ղեկավար բոլոր օղակների վրա և այդքան էլ հեշտ խնդիր չէր նրանից ինքնակամ ազատվելը` Սերժ Սարգսյանը այդ գործողությունը կատարել է իրեն հատուկ տակտով: Սուրիկ Խաչատրյանը հրավիրվել է նախագահական նստավայր և զարմանքով նկատել, որ Սերժ Սարգսյանի սեղանին դրված են իր բժշկական փաստաթղթերը: Նախագահը «զայրացել է» և ասել` հո այս աթոռին չես մեռնելու, Սուրիկ, շտապ գնա առողջական խնդիրներդ կարգավորիր, որից հետո ես քեզ պաշտոն կտամ:
Սերժ Սարգսյանի նման վերաբերմունքից նվաղած ու շոյված Լիսկան նախագահական նստավայրից դուրս գալուց հետո կառավարություն է ներկայացրել իր հրաժարականի դիմումը...
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: