Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել Մերձմոսկվայում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆmosregtoday.ru-ն գրում է, որ Մերձմոսկովյան Ներդրումների նախարարությունը Հայաստանից պատվիրակություն է ընդունել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Նախարարության ղեկավար Եկատերինա Զինովիևայի խոսքով, Հայաստանը Մերձմոսկովյան տարածաշրջանի կարևոր գործընկերն է. 2020 թվականի ինը ամիսների ընթացքում երկրի և տարածաշրջանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է տասնինը տոկոսով և կազմել 176 մլն դոլլար:
Մերձմոսկովիեի մարզը Հայաստան է արտահանում դեղագործական արտադրանք, պլաստմասսա, փայտ, թուղթ, սննդամթերք: Հայաստանը մատակարարում է խմիչքներ, սնունդ և տեքստիլ արտադրանք:
Նախարարն ընդգծել է, որ Մերձմոսկովյան տարածաշրջանի համար կարևոր է պահպանել Հայաստանի հետ առևտրի աճի տեմպերը: Ներդրումային համագործակցության զարգացումը նույնպես մեծ նշանակություն ունի:
«Ներկայացված համագործակցության միջոցառումները Մերձմոսկովյան տարածաշրջանում ներդրողներ կատարելու հարցում մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկական կողմի համար, ուստի այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն», - ասաց նախարարը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը