ՊԵԿ-ում պաշտոնյան 7 մլնից ավելի աշխատավարձ ու պարգեւատրում է ստացել, իսկ սրանք ՄԻՊ-ի ֆինանսավորումն են կրճատում․Բաբայան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊԵԿ-ում մի բարձրաստիճան պաշտոնյա պատերազմի ավարտից ընդամենը 1 ամիս անց, 2020-ի դեկտեմբերին, ստացել է 7 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ու պարգեւատրում, բայց սրանք հիմա ՄԻՊ-ի ֆինանսավորումն են կրճատում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Ուրեմն ՊԵԿ-ում մի բարձրաստիճան պաշտոնյա պատերազմի ավարտից ընդամենը 1 ամիս անց, 2020-ի դեկտեմբերին, ստացել է 7 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ու պարգեւատրում, բայց սրանք հիմա ՄԻՊ-ի ֆինանսավորումն են կրճատում:
Լավ, սրանք ո՞նց կարող են այսքան ապազգային ու հակապետական լինեն...»։