Հայտնի է «Ֆորսաժ 9»-ի համաշխարհային պրեմիերայի օրը
ՄՇԱԿՈՒՅԹ«Ֆորսաժ» ֆիլմաշարի 9-րդ մասի համաշխարհային պրեմիերան նախատեսված է հունիսի 25-ին, սակայն Ռուսաստանում ֆիլմը վարձույթում կհայտնվի մայիսի 20-ից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Universal Pictures-ի ռուսաստանյան ներկայացուցչության մամուլի ծառայությանը:
Երկար սպասված ֆիլմի համաշխարհային պրեմիերան սկզբնապես նախատեսված է եղել 2020 թվականի մայիսի 21-ին, սակայն բազմիցս հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ֆիլմի իններորդ մասում գլխավոր հերոս Դոմինիկ Տորետոյի (Վին Դիզել) խաղաղ կյանքը խախտվում է, երբ Սայֆեր անունով կիբեռահաբեկիչը որոշում է վրեժ լուծել նրանից իր բոլոր ձախողումների համար, որոնք տեղի էին ունեցել Տորետոյի մեղքով: