Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի՝ մարտի 15-ին, նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0,82 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 66,15 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մայիսյան մատակարարումներով աճել են 0,72 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 69,72 դոլարի: