Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 15-ին, կազմել է 527.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 628.51 դրամ (աճել է 0.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 734.34 դրամ (աճել է 1.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.21 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 431.68 դրամ, ոսկի՝ 28,887.92 դրամ, պլատին՝ 20,096.83 դրամ: