Նոր պայմանագրերի շնորհվ Boeing Co ընկերության արժեթղթերի գինն աճել է 6 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈւրբաթ Boeing Co ընկերությունը ներկայացրել է 737 MAX ինքնաթիռի նոր պատվերները, որոնց շնորհիվ ընկերության արժեթղթերի արժեքը բարձրացել է 6 տոկոսով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը և հավելում, որ ընկերությունը երկամյա ճգնաժամից հետո վերականգնում է ներդրողների վստահությունը։
Southwest Airlines ընկերության հետ կնքած պայմանագրից հետո, Boeing Co–ն 737-8 մոդելի 24 ինքնաթիռ վաճառելու պայմանագիր է կնքել Flair ավիաընկերության հետ։ Ընկերության արժեթղթերի գինն աճել է 6,2 տոկոսով և կազմում է 267,86 դոլար։
Ինդոնեզիայում և Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարներից և 346 մարդու զոհվելուց հետո, ընկերությունը փորձում է վերականգնել իր հեղինակությունը։ Այս ամիս լրացել է երկրորդ վթարի երկրորդ տարելիցը և սպասվում է, որ հետաքննության վերաբերյալ զեկույցը կհրապարակվի:
Կորոնավիրուսային համավարակն էլ ավելի է բարդացրել ինքնաթիռի հեղինակության վերականգնումը՝ նվազեցնելով օդային ճանապարհորդությունների քանակն ու նոր ինքնաթիռների պահանջարկը:
Ինքնաթիռը գնելու համար պատվեր են ներկայացրել նաև Alaska և Ryanair ավիաընկերությունները՝ համապատասխանաբար 23 և 75 հատ։