Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն այլևս երկկողմանի, ոչ միջնորդավորված հարաբերություններ չունի աշխարհի ոչ մի երկրի, նույնիսկ Արցախի հետ, մեզ մնում է միայն սպասել, թե ինչպես կորոշվի մեր ճակատագիրը. Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աշխարհաքաղաքականության մասին շարք է սկսում: Նա նշել է, որ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը, և այն վերադարձնել կարող է միայն ժողովուրդը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Որոշել եմ աշխարհաքաղաքականության մասին շարք գրել՝ գիտակցելով, որ ներքին քաղաքականությունը դադարել է գոյություն ունենալ որպես այդպիսին: Գուցե ես դրան դեռ վերադառնամ, սակայն ներկա պահին ինձ այլ բան է անհանգստացնում: Մենք կորցրել ենք սուբյեկտայնությունը:

Մենք ներքին քաղաքականությունը պատվիրակել ենք Ատելության և Պառակտման առաքյալին՝ թույլ տալով քաոսին որոշել մեր երկրի ապագան: Մենք կորցրել ենք սուբյեկտայնությունն արտաքին քաղաքականության մեջ՝ հետևողականորեն ենթարկվելով բոլորի և ամեն ինչի պահանջներին և բառ անգամ չասելով մեր շահերի մասին: Մեր երկրի կարգավիճակն այսօրվա դրությամբ պրոտեկտորատն է: Փառք Աստծո, Հայաստանի սահմաններին նվազագույն վտանգի պարագայում հայտնվում է ռուսական եռագույնը: Սակայն մենք պետք է մեզ երեք հարց տանք. որքա՞ն երկար է դա շարունակվելու, ի՞նչ գին ենք դրա համար վճարելու և, որ ամենակարևորն է, ո՞վ և ե՞րբ է որոշում՝ որն է վտանգը, որը՝ ոչ: Օրերից մի օր գուցե նորից սուբյեկտայնություն ձեռք բերենք: Իսկ մինչ այդ հիմնականում գրելու եմ աշխարհաքաղաքականության մասին, քանի որ միայն այդ դաշտում է որոշվելու մեր ապագան:

Հայաստանի սուբյեկտայնությունը կարող է վերադարձնել միայն երկրի իրական տերը՝ ժողովուրդը: Ժողովուրդը, որը մանդատ է տվել Նիկոլին նրա կատարած բոլոր հանցագործությունների համար, ժողովուրդը, որն, առաջին հայացքից, ներել է նրան ամեն ինչ, ժողովուրդը, որը պահանջում է իր փրկությունը, սակայն այնպես որ հնարավորինս քիչ մասնակցի այդ փրկությանը: Ողջամիտ դիտորդը գիտակցում է, որ դա անիրական է, և քանի դեռ ժողովուրդը նախընտրում է, որ իրեն հնարավորինս քիչ անհանգստացնեն, նա ինքնամեկուսանում է քաղաքական գործընթացից՝ այն վերափոխելով աշխարհաքաղաքականի: Իսկ աշխարհաքաղաքականության հարցում մեր գործերը լավ չեն: Հայկական քաղաքական դաշտի երկու դիմակայող գաղափարախոսությունները՝ արևմտամետ և ռուսամետ, ստիպված հանդուրժում են Նիկոլին՝ հասկանալով, որ վերջնական հաղթանակի համար ուժ չունի կողմերից և ոչ մեկը, իսկ թույլ, ոչ լեգիտիմ, նյարդայնորեն թաթերը շարժող Նիկոլը կատարյալ առաջնորդն է միջանկյալ ժամանակահատվածի համար։ Արևմուտքից սնված և նրա հետ բոլոր նեյրոններով սերտաճած հայաստանյան իշխանությունն իրեն հարմարավետ է զգում ռուսական կարճ սանձի տակ։ Այդ պարտադրված դիխոտոմիան («երկճյուղավորում») խորանում է նրանով, որ հետխորհրդային տարածքում Արևմուտքը սովոր է աշխատել ընդդիմության հետ՝ մանևրելու ազատությունը գերադասելով պարտավորություններին, մինչդեռ Ռուսաստանը պատմականորեն խուսափում է բացահայտ աշխատել ընդդիմության հետ՝ նախընտրելով աշխատել ցանկացած, երբեմն նույնիսկ իր նկատմամբ թշնամաբար տրամադրված իշխանության հետ։ Տորթի վրա դրված բալն այն ժողովրդի սպասումներն են, որը պատմականորեն ձգտում է դեպի Ռուսաստանը, որը միևնույն ժամանակ հակառուսական իշխանություն է ընտրել, իսկ հիմա վատ քողարկված հույսով նայում է դեպի Հյուսիս։

Հակասությունների այս ամբողջ հանգույցը, որը ստեղծվել է ոչ պրոֆեսիոնալիզմի, ստի, կեղծավորության և մեծ սպասումների հիման վրա, սպասում է, որ իրեն կտրեն. քանդել այն այլևս հնարավոր չէ։ Եվ բարեբախտաբար, թե դժբախտաբար, այն կտրելու են գլոբալ աշխարհաքաղաքական խաղացողները։ Արևմուտքն ու Ռուսաստանը դեռևս չեն գտել տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարակշռության բանաձևը՝ ստիպելով Հայաստանին՝ այդ քաղաքականության օբյեկտին, սպասել։ Մի իրավիճակում, երբ Հայաստանն այլևս երկկողմանի, ոչ միջնորդավորված հարաբերություններ չունի աշխարհի ոչ մի երկրի հետ, նույնիսկ Արցախի հետ, մեզ մնում է միայն սպասել, թե ինչպես կորոշվի մեր ճակատագիրը։ Դե ինչ, ինչպես արդեն գրել եմ ամենասկզբում՝ սա աշխարհաքաղաքականության մասին հոդվածների շարքի սերմնացուն է։ Սպասե՛ք»:

Ի՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ»Արցախի ԱԺ նախկին նախագահը դեղին քարտ է ստացել․ «Հրապարակ» Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ»Բնակարան, 10 մլն դրամ տարեկան եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը. «Ժողովուրդ» Պայքարը շարունակվում է․ «Հրապարակ» Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց. «Փաստ»Դիմում եմ գործարարներին, լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու, մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը․ Բագրատ ՍրբազանՀանրահավաքի մասնակիցների մոտ է դուրս եկել Հանրային հեռուստաընկերության տնօրենըԲագրատ Սրբազանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը՝ ուղիղՆոր համաճարակ է տարածվում. ԱՀԿ-ն զգուշացնում էԼիբանանի Նաբաթիա քաղաքում իսրայելական հարձակումներից փողոցներ են ամբողջովին ավերվելՀանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է. ոստիկանապետը՝ հեռուստաընկերության մոտ ուժեր կենտրոնացնելու մասինՀռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասինԻսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր ԱրևելքիցԳործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ ՍրբազանԱննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներըՌուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները 
Ամենադիտված