Տնտեսական աճն այս տարի սպասվածից ցածր կլինի. Կենտրոնական բանկը վերանայել է կանխատեսումը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 2021թ-ին կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Եթե նախկինում, մեր գնահատականներով, տնտեսական աճը 2021 թ-ի ընթացքում պետք է լիներ 2 տոկոս, ապա այժմ այն կկազմի 1.4 տոկոս»,- ասաց Գալստյանը:
Տնտեսական աճի կանխատեսման վատթարացումն, ըստ ԿԲ նախագահի, պայմանավորված է տնտեսության մի շարք ոլորտներում 2020թ-ի 4-րդ եռամսյակի ու այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում արձանագրված թուլացումներով: Խոսքը մասնավորապես վերաբերում է արդյունաբերության, ծառայությունների ոլորտներին:
Հիշեցնենք, 2020թ-ի սեպտեմբերին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների ՝ 2021 թվականին Հայաստանը կունենա 4-5 տոկոս տնտեսական աճ:
Իսկ ահա 2020-ի դեկտեմբերին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ–ում ասել էր, թե 2021-ին Հայաստանում տնտեսական աճը կանխատեսվում է 3.2 տոկոս:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ խոստացել էր այս տարի 2020-ի համեմատ երկնիշ տնտեսական աճ ապահովել:
Read more: https://armeniasputnik.am/economy/20210316/26817981/tntesakan-ac-kentronakan-bank.html