Պատմության այս օրը (մարտի 17)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իռլանդիա՝ Սուրբ Պատրիկի օր, ԱՄՆ-ի Բոստոն նահանգ՝ Անգլիական բանակի էվակուացիայի օր, Թաիլանդ՝ Ազգային Մուայ-Թայ ըմբշամարտի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1865 - ծնվել է լեզվաբան Մանուկ Աբեղյանը։
1962 - Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունը անվանվել է Հայ մշակույթի գործիչների պանթեոն:
1964 – ծնվել է դերասան Ռոբերտ Հակոբյանը:
1988 - Ադրբեջանական ԽՍՀ-ի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի խորհրդային իշխանության ներկայացուցիչները դիմել են վերադաս մարմիններին` իրենց ԼՂՀ-ի կազմում ընդգրկելու խնդրանքով։
1991 - տեղի է ունեցել ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ համամիութենական հանրաքվե, որին մասնակցել են Բելոռուսը, Ուկրաինան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Թուրքմենիան, Հայաստանի իշխանությունը խոչընդոտել է հանրաքվեի անցկացումը իր տարածքում։
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իտալիայի հետ։
1994 — Ստեփանակերտ քաղաքի մոտ հայկական ուժերի կողմից խփվել է իրանական C-130 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը, որը Մոսկվայից Թեհրան էր տեղափոխում իրանցի դիվանագետների ընտանիքներ, զոհվել են 19 ուղևորները և անձնակազմի 13 անդամները։
1995 — Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել ընդհարում ՕՄՕՆ-ի և բանակային ստորաբաժանումների միջև։
1997 - վախճանվել է նկարիչ Պետրոս Մալայանը։
2004 - նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի պաշտոնում վերանշանակված Աղվան Հովսեփյանին:
2011 - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Մատենադարանի մոտ սկսված հանրահավաքը շարունակվել է Ազատության հրապարակում: Հանրահավաքի բազմահազար մասնակիցները հրապարակը վերանվաճելու կոչից հետո երթով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, որը 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո փակ է եղել ընդդիմադիրների հավաքների համար:
2015 - Երևանում կայացել է Եվրանեսթի լիագումար նիստը, որտեղ ընդունվել է Ցեղասպանությունը դատապարտող բանաձև։
2016 - Սամվել Ալեքսանյանը հակադարձել է հումքի անվան տակ շաքարավազ ներկրելու և այդպիսով բարձր մաքսատուրքերից խուսափելու մասին մեղադրանքներին, ըստ նրա պնդման, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հասցեին մեղադրանքներ է հնչեցնում ընդամենը ցույց տալու համար, որ իշխանությունների հետ կապ չունի, մինչդեռ նա «իրենց ախպերն է»:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ․թ․ա․45 — տեղի է ունեցել ճակատամարտ հանրապետականների և Կեսարի զորքերի միջև Մունդի մոտ, որը ավարտվել է Կեսարի փայլուն հաղթանակով, որն էլ իր հերթին փաստացի վերջ է դրել Պոմպեոսի և Կեսարի միջև ծագած քաղաքացիական պատերազմին։ ճակատամարտում զոհվել են հանրահայտ զորահրամանատարներ Պուբլիոս Աթթիյ Վարը և Տիտ Լիբիենը։
180 - վախճանվել է Հռոմեական կայսրության կայսր, Անտոնինոսների հարստության ներկայացուցիչ, ուշստոյիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա, Էպիկտետոսի հետևորդ, «Խորհրդածություններ» երկի հեղինակ Մարկոս Ավրելիոսը։
461 — վախճանվել է կաթոլիկ սուրբ Պատրիկը։
624 — Բադրայի մոտ տեղի է ունեցել առաջին խոշոր ճակատամարտը մահմեդականների և կուրայշիթների միջև։
1521 — Ֆերնան Մագելանի արշավախումբը ափ իջնելով Հոմոնհոն կղզիախմբի կղզիներից մեկում հայտնաբերել է Ֆիլիպինները։
1524 — ծնվել է Յուկատանի երկրորդ եպիսկոպոս Դիեգո դե Լենդա Կալդերոնը, որը հանդիսացել է մայաների քաղաքակրթության ուսումնասիրող։
1628 — ծնվել է ֆրանիացի դասական քանդակագործ Ֆրանսուա Ժիրարդոնը։
1782 — վախճանվել է հանրահայտ շվեյցարացի ֆիզիկոս-մաթեմատիկոս Դանիել Բեռնուլին։
1825 — Սանտա-Դոմինիկա կղզու իսպանական հատվածում հայտարարվել է Դոմինիկյան հանրապետության ստեղծումը։
1834 — ծնվել է գերմանացի ինժեներ, կոնստրուկտոր, արդյունաբերող Գոտտլիբ Դայմլերը։
1856 — ծնվել է ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելը։
1932 — Ֆինլանդիայի կառավարությունը ի նշան չոր օրենքի թեթևացման պատվիրել է 875 հազար շիշ սպիրտային խմիչք։
1845 — անգլիացի Ստիվեն Պերրին արտոնագրել է գրասենյակային ռետինը։
1861 - ստեղծվել է Իտալիայի Թագավորությունը։
1899 - Անգլիայի Քենտ կոմսության Գուդվինի ավազներում խրված կոմերցիոն նավը ուղարկել է աղետի առաջին ռադիոազդանշանը՝ ՍՈՍ-ը։
1899 - աստղագետ Ուիլյամ Պիկերինգը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Ֆիբին:
1930 - ծնվել է ամերիկացի տիեզերագնաց օդաչու, ինժեներ, Լուսնի վրա իջած 8-րդ մարդը հանդիսացող Ջեյմս Իրվինը։
1937 — վախճանվել է բրիտանացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Օստին Չեմբեռլենը։
1950 - ԱՄՆ-ում հայտարարվել է Պարբերական աղյուսակի 98-րդ տարրի` Կալիֆոռնիումի հայտնաբերման մասին։
1959 — Դալայ-Լամա 14-րդը իր համախոհների հետ Տիբեթից փախել է հնդկական Դհարամսալա քաղաք, որտեղ էլ կազմավորել է երկրից դուրս գտնվող տիբեթական կառավարություն։
1959 – վախճանվել է վրացի խորհրդային գրող Գալակտիոն Տաբիձեն։
1960 — Ճապոնիայում վաճառքում հայտնվել են բազմագույն ֆլոմաստերներ։
1963 - Ինդոնեզիական Բալի կղզում Ագունգ լեռան հրաբխի ժայթքումից զոհվել է մոտ 10 000 մարդ։
1966 — կայացել է առաջին հրթիռի արձակումը Պլեսեցկ տիեզերակայանից․ «Վոստոկ 2» հրթռակիրը երկրի ուղեծիր է դուրս բերել «Կոսմոս 112» արհեստական արբանյակը։
1973 - բացվել է Լոնդոնի կամուրջը։
2004 — Կոսովոյում սկսվել են երկօրյա ջարդերը, որոնց ընթացքում վառվել են 34 վանք և աղոթատեղի։
2020 - վախճանվել է ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը