Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էս մարդիկ պետք ա իմանան, թե ովքեր են իրենց իրական թշնամիները…». Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվող Ծգըլի հայտարարությունը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատարանը շարունակեց գործով ապացույց ճանաչված տեսաձայնագրությունների հետազոտումը:

Այս նիստին Երրորդմասցի Լյովիկի սպանությանը չվերաբերող հայտարարությամբ հանդես եկավ նեղված Ծգըլը՝ ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը:

Ամբաստանյալի վրդովմունքը վերաբերում էր Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահում վերջերս կատարված կրկնակի սպանության գործով Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբոր անվան հիշատակություններին՝ լրատվամիջոցներում:

Ծգըլը այդ հիշատակությունները «զրպարտանք» անվանեց ու հայտարարեց. «Տելեվիզորներով ինչ ասեն՝ դոգմա դարձնեն, իմանան՝ էդ մարդը հանցագործ ա… Բա որ էդ մարդկանց ընտանիքին ինֆարկտ խփեր… Հերիք չի՝ մի հատ էս տղեն ստեղ ա զրպարտանքով, մի հատ էլ՝ ախպերը… Ո՞վ էր պատասխան տալու՝ լրատվամիջոցնե՞րը, թե՞ դատախազը…»: Դատախազներին նկատի ունենալով, Սարգիս Գրիգորյանն ասաց. «Թող շառ անեն իրանց վրա ու տանեն մի 15 օր փակեն, տենամ՝ կդիմանա՞ն: Կամ էլ թող զգան՝ էդ ինչ ա…»:

Ծգըլը անդրադարձավ նաև այս գործով տուժողների հարազատներին՝ նկատի ունենալով, որ իրենք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում, իրենց մեղավոր չեն ճանաչում. «Էս մարդիկ պետք ա իմանան, թե ովքեր են իրենց իրական թշնամիները, մարդ ենք, հո գազան չե՞նք»:

Գործով ապացույց ճանաչված տեսանյութերից դիտվեցին Ավան-Առինջի «Նոր Զովք» սուպերմակետի տեսախցիկներով կատարված տեսանկարահանումները, որոնց վրա, ըստ նախաքննական մարմնի, երևում է՝ ինչպես են ջինսե անդրավարտիքներ, կապյուշոնով մարզահագուստներ հագած, կապյուշոններով դեմքերը քողարկած երեք երիտասարդ անցել սուպերմարկետի մոտով ու գնացել «Միլենա» տաքսի-ծառայության գրասենյակ:

Ըստ նախաքննական մարմնի՝ երեք ամբաստանյալները Նուբարաշենում հնչեցրած կրակոցներից հետո խուճուճ ճանապարհներով ու տաքսիներ փոխելով՝ ժամը 14-ի սահմաններում հասել են Ավան-Առինջի «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ, մտել են «Միլենա» տաքսի-ծառայություն, որտեղից «Խռիկ» մականունով Նարեկը նրանց մեքենայով տեղափոխել է նրանց ցանկացած վայրը:

Քննիչը տեսանյութերից մեկի զննության արձանագրությունում գրել էր, թե երևում է սուպերմարկետի տեսախցիկի դիմացով անցնող Սարգիս Գրիգորյանի դեմքը: Սակայն դատարանում այդ տեսանյութի հետազոտության ժամանակ ոչ մի դեմք նշմարել հնարավոր չեղավ:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը մի քանի անգամ հանդես եկավ հայտարարություններով: Մասնավորապես, նա, հետազոտվող տեսանյութերը նկատի ունենալով, ասաց. «Չեմ հասկանում՝ ի՞նչ ապացուցողական նշանակություն ունեն այս տեսանյութերը: Ավանի «Նոր Զովքը»՝ ո՜ւր, սպանության վայր Նուբարաշենը՝ ո՜ւր… Քննիչը գրել է՝ երևում է Սարգիս Գրիգորյանի դեմքը, բայց ես ոչինչ չեմ տեսնում… Բայց եթե անգամ երեքի դեմքն էլ շատ պարզ երևա, դրանով ոչինչ չի ապացուցվում՝ որտե՜ղ՝ Ավանը, որտե՜ղ՝ Նուբարաշենը…»:

Պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Երրորդմասցի Լյովիկի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը. «Իմ գործընկերը ճիշտ նկատեց՝ քննիչը իրավունք չունի արձանագրել մի բան, որը չի երևում, եթե դեմքը չի երևում, չպետք է նշի, թե երևում է… Բայց՝ մի փաստ. ինչ է գրել քննիչը՝ նշանակություն չունի: Կարևոր է՝ ինչ ենք տեսնում: Տեսնում ենք, որ երեք անձ՝ հագուստի նույն նկարագրությամբ, նույն մարմնակազմությամբ անցնում են սուպերմարկետի մոտով, նրանցից մեկն առանձնանում ու անցնում է սուպերմարկետի դիմացով, մյուս երկուսը թեքվում են աջ ու սպասում են… Ով՝ ում է նմանեցնում՝ հետո կանդրադառնանք, կարևորը՝ երեք հոգի են: Մյուս ապացույցների համակցությամբ թե ինչ կհաստատվի՝ կերևա: Թե յուրաքանչյուր ապացույց ինչ է ապացուցում՝ ամեն մեկս մեր ճառերում կանդրադառնանք: Միայն քննիչի գրածը ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար հիմք չի տալիս…»:

Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց. «Մենք պետք է անդրադառնանք ոչ միայն ապացույցների ոչ թույլատրելիությանը, այլև՝ ոչ վերաբերելիությանը… Եթե այս տեսանյութի, ասենք, մեկ ժամվա նկարահանված նյութը նայենք, երեք էլ, տասներեք էլ կապյուշոնով մարդ կտեսնենք, դա ոչինչ չի նշանակում: Ուրիշ բան, եթե ինչ-որ արտառոց իրավիճակ պատկերված լիներ, բայց արտառոց ոչինչ չկա… Անձանց մեղադրել  էսպիսի՜ ապացույցով…»:

Դատախազ Արամյանը միջամտեց. «Եթե ապացույցը լավը չի, խի՞ եք անհանգստանում»:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը դատախազին ասաց. «Ակնկալում ենք, որ մեղադրանքից հրաժարվելու եք»:

Դատախազը պատասխանեց. «Էդ ակնկալիքը չի իրականանա»:

Հաջորդ դատական նիստին դատարանը կշարունակի գործով ապացույց ճանաչված տեսանյութերի հետազոտումը: Հնարավոր է՝ դատարան կհրավիրվի մասնագետ, քանի որ տեսանյութերի մի մասը դիտելու համար դատարանի համակարգիչը պետք է համապատասխան ծրագրային ապահովում ունենա:

 

Լուսանկարը ՝  News.am-ի

Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին
Ամենադիտված