Պայքար կորոնավիրուսի տնտեսական հետևանքների դեմ առողջ բիզնեսով. Հայաստանում առողջարար քաղցրավենիք է արտադրվում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆSweetdiet Armenia ընկերությունը հիմնադրվել է համավարակի ծանր օրերին՝ 2020թ․ մայիսին։
«Միտքը ծագեց մարզասրահում, կողքից երբ որ տեսնում ես, որ մարզիչները ուղղություն են ցույց տալիս, ասում են` ինչ կարելի է, ինչ չի կարելի, մտածեցինք ստեղծել այնպիսի քաղցր, որը կարելի է: Արտադրությունում ընդգրկված են իմ ընտանիքի անդամները, արտադրությունը օրգանիկ է: Այս պահին ունենք նաեւ նախաճաշեր, որոնք մարդիկ օգտագործում են առավոտյան եւ ոչ միայն»,- ասում է ընկերության հիմնադիր Դավիթ Կարախանյանը:
Տեղական բաղադրիչներով առողջարար քաղցրավենիքն արտահանվում է նաև ԱՄՆ։