Պատմության այս օրը (մարտի 22)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բալթիկ ծովի համաշխարհային օր, Նովրուզ մուսուլմանների համար, Լաոս՝ Ազգային կուսակցության օր, Լիվան և Հորդանան՝ Արաբական լիգայի օր, Պուերտո-Ռիկո՝ Ստրկության չեղարկման օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1877 - Երևանին տրվել է քաղաքի կարգավիճակ:
1905 – ծնվել է ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծՎիրջիլ Գեորգիուն։
1913 – ծնվել է ավիաշինարար-ճարտարագետՍերգեյ Ադավելյանը։
1919 - Անդրանիկ զորավարը հեռացել է Զանգեզուրից, որից հետո պարզ է դարձել, որ այդ տարածքը խոցելի է Ադրբեջանի համար:
1920 - սկսվել են Շուշիի հայկական ջարդերը:
1926 – ծնվել է ճարտարապետ Մարտին Միքայելյանը։
1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լվովի մարզում գտնվող նախկին հայ ռազմագերիներից կազմակերպվել է «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը:
1954 - լույս է տեսել «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
1975 – վախճանվել է գրականագետ Արամ Ինճիկյանը:
1988 - ԽՍՀՄ գերագույն խորհուրդը քննարկել է ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակը և որոշում կայացրել կտրուկ քայլեր ձեռնարկել այդ տարածքում ԽՍՀՄ սահմանադրական կարգը պահպանելու համար:
1990 - Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղից, որը գտնվում է Նոյեմբերյան-Երևան ավտոճանապարհին սկսել են գնդակոծել հայկական համարներով ավտոմեքենաները:
1999 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սալվադորի հետ:
2001 - ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատը միաձայն որոշել է ապրիլի 24-ը համարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
2007 - Հայաստանի կառավարությունը որոշել է «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկության 10 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 1883771 բաժնետոմսերը վաճառել «ԱրմենՏել»-ի ոչ պետական բաժնեմասի սեփականատեր «ՎիմպելԿոմ» ընկերությանը:
2014 - «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը բազմամարդ հանրահավաք է կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում:
2018 - ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող «14+4» գործողությունների ծրագրը, ըստ նրա «լինելու է մերկ ձեռքերի պայքար, բռնությանը բռնությամբ չի պատասխանվելու»:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1312 — ֆրանսիայի թագավոր ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի խորհրդով Հռոմի պապ Կլիմենտ 5-րդը արձակել է կաթոլիկ-եկեղեցիական-ասպետական Տամպլիերների օրդենը, ամբողջ Եվրոպայով մեկ նրանց պատկանող ունեցվածքը անցել է կամ այլ օրդեններին կամ պետականացվել է պետությունների կողմից:
1613 — պուրիտանցիների (պուրիտանցի-անգլիացի բողոքականներ, որոնք չեն ընդունում պաշտոնական եկեղեցու առաջնայնությունը) մի խումբ Անգլիայից ուղևորվել է Ամերիկա և սկսել կառուցել Բոստոն քաղաքը:
1633 — հենց այն տեղում որտեղ Ջորդանո Բրունոն լսել է իր մահվան դատավճիռը Գալիլեո Գալիլեյը ծունկ է խոնարհել և հրաժարվել իր գիտական հայտնագործություններից, որի շնորհիվ էլ Հռոմի պապը նրա կալանքը փոխարինել է վտարմամբ:
1675 — Անգլիայի թագավոր Կառլ 21-րդը հիմնադրել է Գրինվիչի թագավորական աստղադիտարանը, իսկ հորիզոնականը, որը անցնում է Գրինվիչով ընդունվել է որպես զրոյական հորիզոնական:
1772 - ստրկությունը Անգլիայում հայտարարվել է օրենքից դուրս:
1832 - վախճանվել է գերմանացի մեծագույն փիլիսոփա և գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն։
1841 - ԱՄՆ-ում արտոնագրվել է օսլայի արտադրությունը։
1848 — Վենետիկը հայտարարել է իր անկախությունը Ավստրիայից, հայտարարվել է Սան-Մարինո հանրապետությունը:
1874 — ԱՄՆ-ում առաջին անգամ տեղի է ունեցել մեծ թենիսի խաղ:
1876 — Իսպանիան ընդունել է իր սահմանադրությունը:
1882 - ԱՄՆ-ի կոնգրեսը արգելել է բազմակնությունը։
1888 - Լոնդոնում տասներկու ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներ ձևավորել են Անգլիական ֆուտբոլային լիգան։
1894 — կայացել է Ստենլիի գավաթի առաջին հոկեյի խաղը («Մոնրեալ»-ը հաղթել է «Օտտավային» 3:1 հաշվով):
1895 — Փարիզում տեղի է ունեցել կինոֆիլմի առաջին հրապարակային ցուցադրությունը, դա եղել է Լյումիեր եղբայրների «Բանվորների դուրս գալը գործարանից» շարժանկարը:
1904 — լոնդոնյան «Իլյուըստրեյդ Միրոր» ամսագրում աշխարհում առաջին անգամ հրապարակվել է գունավոր լուսանկար:
1931 – ծնվել է ամերիկացի ֆիզիկոս Բարտոն Ռիխտերը:
1935 — Պարսկաստանը պաշտոնապես վերանվանվել է Իրանի:
1941 – վախճանվել է կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգը, որը ինսուլինի հայտնաբերման համար ստացել է Նոբելյան մրցանակ:
1943 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների կողմից ոչնչացվել է Խատին գյուղը:
1945 - Կահիրեում հիմնվել է Արաբական Պետությունների Լիգան, որի կազմի մեջ մտել են Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Եմենը։
2016 — Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի կայարաններում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ՝ պայթյուններ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը