Պատմության այս օրը (մարտի 24)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր, Պակիստան՝ Պակիստանի օր, Ուգանդա՝ Ծառ տնկելու օր, Ռուսաստան՝ Ավիաշտուրմանի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1903 - ծնվել է ազգությամբ հայ գեներալ-մայոր Սերգեյ Կազբինցևը։
1915 - ծնվել է արձակագիր, լրագրող Վազգեն Ամիրբեկյանը։
1918 - քանի դեռ Անդրկովկասյան կոմիսարիատը Տրապեզունդում անպտուղ բանակցություններ է վարել օսմանյան կայսրության հետ թուրքական բանակը մեկը մյուսի հետևից գրավել է Էրզինդժանը, Էրզրումը, Վանը և հասել 1914 թվականի սահմաններին։
1920 - հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում սկսվել են լայնամաշտաբ ռազմական գործողություններ, Տերտերի ճակատում հայերը անհաջող կերպով փորձել են գրավել Տերտերը, կռիվ է բռնկվել Չայլի գյուղում։
1951 - ծնվել է վիրաբույժ Արմեն Աթաբեկյանը։
1988 - ՍՄԿԿ ԿԿ-ն և ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը ընդունել են «Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 1988-1995 թվականների արագացված սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների մասին» որոշումը։
- հետագա մասսայական բողոքները կանխելու նպատակով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Երևան քաղաք են մտցվել լրացուցիչ զորքեր, որոնք փակել են քաղաքի կենտրոնը։
1993 - ղարաբաղյան բանակը վերահսկողության տակ է վերցրել Մարտակերտ-Աղդամ ռազմական խոշոր նշանակություն ունեցող ճանապարհը:
1999 - վավերացվել է Հայաստանի ազգային ռադիոյի և Արցախի հեռուստառադիոյի համագործակցության պայմանագիրը:
2005 - Հայաստանի մաքսային պետական կոմիտեի վարչական շենքի մուտքի դիմաց, որտեղ սովորաբար կայանում է մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի ավտոմեքենան տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ լրատվական ծառայության հայտարարության՝ միջադեպը պայմանավորված է ստվերային տնտեսության դեմ իրականացվող ակտիվ պայքարով:
2012 - Չինաստանից ներկրված 249 ավտոբուսներից 80-ը ներգրավվել են Երևանի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում:
2014 - «Հարսնաքարի» գործով զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրվող 6 ամբաստանյալները դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման և վարչական տույժի՝ 100 հազարական դրամի չափով։
2015 - ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին։
2017 — վախճանվել է խորհրդահայ օդաչու-փորձարկող, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը։
2018 - «Մերժիր Սերժին» կարգախոսով մի խումբ քաղաքացիներ նստացույց են իրականացրել և փակել Երևանի Մաշտոցի պողոտան ու Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
809 – վախճանվել է աբասյան խալիֆ Հարուն ալ Ռաշիդը։
1084 — գերմանական թագավոր Հենրիխ 4-րդը զավթել է Հռոմը։
1155 — Յուրի Դոլգորուկինը զավթել է Կիևը և այնտեղ գահ բարձրացել։
1401 - Լենկթեմուրն ասպատակել է Դամասկոսը։
1494 – ծնվել է գերմանացի գիտնական և լեզվաբան Գեորգ Ագրիկոլան, որը հանդիսանում է միներալոգիայի հայրերից մեկը։
1603 - վախճանվել է Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Տյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Եղիսաբեթ 1-ինը։
1753 - Ռուսական կայսրությունում վերացվել է մահապատիժը:
1776 — Աննա Ռոբեր Ժակ Թյուրգոն ֆրանսիայում հիմնադրել է Caisse d'Escompte էմիսիոն բանկը։
1776 — վախճանվել է անգլիացի գիտնական, քրոնոմետրի ստեղծող Ջոն Հարրիսոնը։
1773 - վախճանվել է անգլիացի պետական գործիչ, դիվանագետ և գրող Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդը։
1782 - ծնվել է ազգությամբ ռուս իտալացի նկարիչ Օրեստ Կիպրենսկին։
1794 — Ռեչ Պոսպոլիտայի տարածքում սկսվել է Կոստյուշկոյի ապստամբությունը։
1801 — Միխայլովյան պալատում դավադրության արդյունքում սպանվել է Ռուսաստանի ցար Պավել 1-ինը։
1802 — անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրեվնիկը ստացել է շոգեքարշի առաջին արտոնագիրը։
1808 - ծնվել է իսպանա-ֆրանսիացի սոպրանո Մարիա Մալիբրան։
1864 — վախճանվել է ռուս քիմիկոս, դեղագործ Կարլ Կլաուսը, որը հանդիսանում է ռուտենիում էլեմենտի հայտնագործողը։
1873 — ծնվել է շվեյցարացի բժիշկ նյարդաբան, հոգեբան Էդուարդ Կլապարեդը, որը հանդիսանում է մանկական հոգեբուժության ստեղծողներից մեկը։
1882 - վախճանվել է ամերիկացի բանաստեղծ և դիրիժոր Հենրի Լոնգֆելոն։
- Բեռլինում գերմանացի գիտնական Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլյոզի հարուցիչի հայտնաբերման մասին:
1887 - վախճանվել է ռուս նկարիչ Իվան Կրամսկոյը։
1896 - Ալեքսանդր Պոպովն ուղարկել է առաջին ռադիոազդանշանը։
1898 - վաճառվել է առաջին ամերիկյան ավտոմեքենան` «Ուինտոն» մոդելի (գինը 1000 ամերիկյան դոլլար):
1905 - վախճանվել է ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնը։
1921 - ծնվել է ռուս շախմատիստ, գրոսմաստեր Վասիլի Սմիսլովը։
1930 — գաճաճ մոլորակ Պլուտոնը ստացել է իր ներկայիս անունը։
1946 — վախճանվել է ռուս գրոսմաստեր, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը։
1949 - առաջին անգամ Օսկարի պատմության մեջ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակ է ստացել ոչ ամերիկյան ֆիլմը՝ անգլիական «Համլետը»:
1955 - ԱՄՆ-ում տեղադրվել է առաջին ծովային նավթաշտարակը:
1972 - կայացել է «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան:
1999 - Մոնբլանի թունելում բռնկված հրդեհից զոհվել է 38 մարդ։
1999 - ՆԱՏՕ-ն սկսել է ռմբակոծել Հարավսլավիայի ռազմական և քաղաքացիական կառույցները՝ ներառյալ մայրաքաղաք Բելգրադը:
2003 — առաջին անգամ կշռվել է հեռավոր սև անցք։
2005 — Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ժողովրդական հուզումներից հետո խորտակվել է նախագահ Ասկար Ակաևի ռեժիմը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը