Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես Փաշինյանն էր ասում՝ շուտով մարդիկ «հացին կակա» են ասելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչև իշխանության գալը, Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե կա կախարդական փայտիկ, և հնարավոր է, օրինակ, բենզինի գնի հարցը մի քանի ժամում լուծել։ Այսինքն իջեցնել՝ համապատասխանեցնելով նավթի միջազգային շուկայում առկա գներին։ Նույն բանը նա ասում էր առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մասին։ Ըստ էության, շատ դեպքերում Հայաստանում որոշակի ապրանքների գները ոչ թե պայմանավորված են եղել դրանց միջազգային շուկայում առկա գների հետ, այլ պայմանավորված են եղել դրանք ներկրողների մենաշնորհային դիրքով։ Օրինակ, ձեթ, շաքարավազ, թռչնի միս ներկրողը երբ ուզել թանկացրել է, երբ ուզել էժանացրել է դրանց գները, քանի որ մրցակցություն չի եղել և, ըստ էության, հիմա էլ չկա։

Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից հետո նաև հայտարարում էր, որ այլևս ով ինչ ուզի կարող է ներմուծել։ Իհարկե, հերթական սուտն էր դա, քանի որ վերջին 3 տարում ով ինչ ներմուծում էր, շարունակեց ներմուծել, քանի որ այդ գործարարները սահուն անցան Նիկոլի «թրի տակով» ու դարձան նրա «սրտի օլիգարխները»։ Փաստ է, որ որևէ պատահական գործարար չի կարող բենզին, շաքարավազ ու ձեթ ներմուծել, քանի որ այնքան խոչընդոտներ կհարուցեն, որ սահմանին ապրանքը կփչանա։ Ինչևէ, ոչինչ չի փոխվել մեր երկրում ու դժվար էլ փոխվի, քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն ձախողել է տնտեսական քաղաքականությունը, այլև երկրում ստեղծել է այնպիսի քաղաքական և բարոյահոգեբանական իրավիճակ, որ որևէ գործարար չի ցանկանում ներդրումներ իրականացնել մեր երկրում։ Ավելին՝ կապիտալի արտահոսքը մեծ չափերի է հասնում, քանի որ գործարարները բիզնեսի համար բարենպաստ միջավայր չեն տեսնում ո՛չ հիմա, ո՛չ տեսանելի ապագայում։

Տնտեսական խնդիրներն են պատճառը, որ բյուջեի մուտքեր չեն ապահովվում, իսկ այդ բացը փակելու համար Կառավարությունը վերջերս թողարկեց եվրոբոնդեր, որպեսզի կարողանա մի քանի ամիս ևս աշխատավարձ ու թոշակ տալ։ Բայց դա չի խանգարում, որ պետական ապարատը շարունակի պարգևավճարներ ստանա։ Իրավիճակի նկարագիրն է՝ խրախճանք ժանտախտի ժամանակ։ Այդուհանդերձ, մի քանի օր է աղմուկ է շուկայում ձվի գնի աննախադեպ աճով։ Նույնը բենզինի մասով։ Այն, ինչ տեղի է ունենում ապրանքների գների հետ օրինաչափ է այն իմաստով, որ չէր կարող ուրիշ բան լինել մի երկրում, որի ապիկար իշխանությունները տնտեսությունը հասցրել են քայքայման, որտեղ տոտալ ամենաթողություն է ու անիշխանություն։ Նիկոլին ոչինչ չի հետաքրքրում, բացի իր իշխանության վերարտադրությունը, իր աթոռը։ Ոչի՞նչ որ ոչ ուշ ապագայում մարդիկ «հացին կակա» են ասելու, ինչպես սիրում ասել ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը։

Անի Առաքելյան

www.1or.am 

Ո՞վ է եղել Սյունիքում երեխաներին ծամոն առաջարկած անձըՀՀ ՊՆ հայտարարությունը Անձրևոտ եղանակ է սպասվում Խոշոր վթար․ 37-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ի․ վիրավnր կաՌուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչի է պատրաստ Ուկրաինան բանակցությունները ձախողելու համար ԱՄՆ-ում ուկրաինացի փախստականներին էլեկտրոնային նամակներ են ուղարկել՝ պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում լքել երկրի տարածքը 23-ամյա Դավիթ Հ․-ին չկարողացան փրկելԻրանի ղեկավար Պեզեշքիանը շռայլ ուղևորության համար պաշտոնանկ է արել երկրի փոխնախագահին Ռուսաստանը հզոր հարված է նախապատրաստում Ուկրաինայի դեմ Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. երկու աթոռին նստել չի հաջողվի. «Փաստ»Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր․ Տիգրան Աբրահամյան «ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում». «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է եկել (տեսանյութ) Ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը․ պատմության այս օրը (05 ապրիլ)«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Արձանագրվել է վարորդի մահըԼարված իրավիճակ՝ Կոտայքի մարզումԱռևտրային պատերազմի նոր շրջափուլն ու բացվող հնարավորությունները. «Փաստ»«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ» Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԱնհրաժեշտ է հասնել արտաքին ուժային կենտրոնների կողմից Հայաստանի մոտեցումների աջակցության. «Փաստ»Ապրիլի 7-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինիԱնպատժելիության ծանր հետևանքները. «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդել շիկներին». «Փաստ»Չարենցավանի ողբերգության նոր մանրամասներըՀերթական երկրաշարժը` 4,9 բալ ուժգնությամբ«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ»Ո՞ր մի բանիմաց մասնագետն իր անունը կկապի այս իշխանությունների հետ. «Փաստ»2026 թ. հունվարի 1-ից սպորտային նպաստ կտրամադրվի «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան. «Փաստ»Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում, մարդիկ պատրաստ են Վարդան Ղուկասյանին հետ բերել. «Ժողովուրդ» Ռադիոն ձեռից գնում է․ «Հրապարակ» Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կառավարությունից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տալիս. «Փաստ»Սպառողական շուկայում գներն աճել են 3.3%-ով. «Ժողովուրդ» ՊՆ կանայք վիրավորված են Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ» Քվեարկության արդյունքները նաև արտաքին քաղաքականության նկատմամբ հասարակության վերաբերմունքի արտահայտություն էին. «Փաստ»Տրանսպորտից անվճար օգտվողները 15000 դրամով կտուգանվեն, իշխանությունները նպատակ են դրել. «Ժողովուրդ» Պարեկները ճռիկ-վռիկ են արել, տուգանել՝ աջուձախ. «Հրապարակ» Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ չի փոխվել, իսկ քաղաքացիները համատարած բոյկոտում են համակարգը. «Փաստ»Մոլորակի ամենահարուստ մարդիկ 24 ժամում կորցրել են 208 միլիարդ դոլար Թրամփի որոշման պատճառով. BloombergՄոսկվա-Բաքու կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ, առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի և Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. ԼավրովԱրհեստական ​​բանականության տեխնոլոգիաներն առաջիկա տարիներին կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա. ՄԱԿՊուտինի և Թրամփի միջև առաջիկա օրերին հեռախոսազրույց չի նախատեսվում. Պեսկով Ծովակ գյուղի 33-ամյա բանկիչը հատել է 104 բարդի «Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի «փայլուն» իմացության համար». Շուշան Պետրոսյանը՝ Սոնա Շահգելդյանի հետ վեճի մասինԲաքուն Երևանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում. Այխան ՀաջիզադեԳազայում մեկ օրում 112 մարդ է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով Էդգար Մխիթարյանի «Խորալը» և Հայկ Ջուլհակյանի «Գարնանային հրաշք» ստեղծագործությունները ընգրկվել են «Երեխաները երեխաներին» ժողովածուի մեջ Թուրքիայում 648 մարդ թունավորվել է շաուրմայից Սա խենթությnւն է. «Տոտենհեմի» մարզիչը՝ «Չելսիի» հետ հանդիպման մրցավարության մասինԹրամփը ցույց է տվել ԱՄՆ-ում բնակության թույլտվության համար նախատեսված ոսկե քարտը
Ամենադիտված