Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 2,5 դրամով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է 528.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 627.16 դրամ (նվազել է 2.77 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 725.44 դրամ (նվազել է 1.99 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.97 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 435.18 դրամ, ոսկի՝ 29,321.03 դրամ, պլատին՝ 20,145.25 դրամ: