Պատմության այս օրը (մարտի 27)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թատրոնի միջազգային օր, Անգոլա՝ Հաղթանակի օր, Բելգիա՝ Ֆրանսախոսների օր, Բիրմա՝ Բանակի օր, Ռուսաստան՝ Ներքին զորքերի օր, Ճապոնիա՝ Սակուրայի ծաղկման օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1891 - վախճանվել է դերասան Պետրոս Մաղաքյանը։
1920 - Նեմեսիս գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարել է Վահե Իհսսանին (Եսայան), քանի որ ժամանակին նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի այն հայ մտավորականների ցուցակը, ովքեր սպանվել են 1915 թվականին։
1921 - բոլշևիկները սկսել են հակահարձակումը ապստամբ Երևանի վրա։
1926 - ծնվել է կինոդերասան Գեորգի Սահակյանը, որը հանդիսացել է Իոսիֆ Ստալինի նմանակը։
1974 - ծնվել է հանրահայտ ըմբիշ Արամ Մարգարյանը։
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կուբայի հետ։
1993 - Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայկական ուժերը սկսել են հարձակումը Քելբաջարի շրջանի վրա, որը ավարտվել է շրջանի ամբողջական գրավումով։
2001 - Հայաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է «Հանրապետություն» կուսակցությանը:
2004 - Գյումրիում «Արդարություն» խմբակցության պատգամավորների հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին հետևել է ընդդիմադիրների 9 աջակիցների ձերբակալությությունը։
2011 - Թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին հայերի վերաբերյալ արած հայտարարությունների համար, որոնք վիրավորական են թուրք ազգի համար և պարտավորեցրել է վճարել 6 հազար լիրայի (մոտ 4 հազար դոլար) փոխհատուցում։
2013 - Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է Հայաստանի Ժողովրդական գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի երկաթե քանդակների ցուցահանդեսը:
2019 - Երևանի Հյուսիսային պողոտայի հրապարակը անվանվել է Եվրոպայի հրապարակ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1111 — Վլադիմիր Մոնոմախի ղեկավարած ռուսական զորքերը գլխովին ջախջախել են լեհերին Սոլնցե գետի մոտ։
1513 — իսպանացի հետազոտող Խուան Պոնսե դե Լեոնը հայտանգործել է Ֆլորիդան։
1615 — վախճանվել է ֆրանսիայի թագուհի Մարգարիտա դե Վալուան, որը պատմության մեջ է մտել Մարգո թագուհի անվանումով։
1625 - Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր է հռչակվեց Կառլոս 1-ինը։
1770 – վախճանվել է իտալացի նկարիչ Ջովաննի Բատիստա Տիեպոլոն։
1841 — Նյու-Յորքում փորձարկվել է առաջին շոգային հրշեջ մեքենան։
1845 - ծնվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնագործող, ֆիզիկայի բնագավառում առաջին Նոբելյան մրցանակ ստացած Վիլհելմ Ռենտգենը։
1854 - սկսվել է Ղրիմի պատերազմը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ են հայտարարել Ռուսական կայսրությանը։
1854 — ԱՄՆ-ում Աբրահամ Հեսսերը արտոնագրել է կերոսինը։
1860 — Նյու-Յորքի բնակիչ Բիրնը արտոնագրել է խցանահանը։
1878 — ռուս գյուղացի Բլինովը արտոնագրման է ներկայացրել իր ստեղծած «անվերջանալի ռելսերով վագոնը» (աշխարհում առաջին թրթուրավոր տրակտորը)։
1886 – ծնվել է ռուս խորհրդային քաղաքական գործիչ Սերգեյ Կիրովը։
1893 — իր աշխատանքն է սկսել աշխարհում առաջին «Ալեքսանդր Բելլ» հեռախոսային ընկերությունը։
1927 - ծնվել է ռուսաստանցի թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը։
1928 - Հոլանդիայում առաջին անգամ թողարկվել է ֆուտբոլային թեմայով փոստային նամականիշ։
1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ է հայտարարել Գերմանիային և Ճապոնիային, սակայն այդպես էլ չի մասնակցել պատերազմին։
- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի Քենտ կոմսությունում ընկել է վերջին գերմանական բալիստիկ ՖԱՈւ-2 հրթիռը։
1964 - Կիպրոսում հույն և թուրք համայնքների միջև բախումները կանխելու նպատակով տեղաբաշխվել են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։
1968 - Վլադիմիրի մարզում ավիավթարից զոհվել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը։
1977 - Կանարյան կղզիներում տեղի է ունեցել պատմության ամենամեծ ավիավթարը, երկու Boeing 747 ինքաթիռների բախման հետևանքով զոհվել են 583 մարդ։
1990 - Լոնդոնի Բեյքեր սթրիթ 221-ում բացվում է Շերլոք Հոլմսի թանգարանը։
1999 — ՆԱՏՕ-ի զորքերի Հարավսլավիայի դեմ իրականացված պատերազմի ընթացքում հարվսլավական ՀՕՊ-ը վայր է գցել ամերիկյան F-117 կործանիչ, որը հանդիսանում է «սթելս» տեխնոլոգիայով ստեղծված ինքնաթիռի առաջին մարտական կորուստը պատմության մեջ։
2006 - վախճանվել է լեհ գրող Ստանիսլավ Լեմը։
2009 - Պակիստանում ինքնասպան ահաբեկչի պայթյունի զոհ են դարձել 48 մարդ։
2011 - Ռուսաստանը վերջին անգամ անցել է ամառային ժամանակի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը