WSJ-ն հայտնել է 200 000 տոննա քաշով նավի պատճառով խցանված Սուեզի ջրանցքի հնարավոր բացման ժամկետը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍուեզի ջրանցքում խցանված Ever Given բեռնարկղանավը հնարավոր է տեղափոխվի այսօր՝ մարտի 27-ին:
Այս մասին հայտնել են The Wall Street Journal պարբերականի աղբյուրները:
«Մենք կարող ենք այն խցանումից դուրս բերել սպասվածից շուտ»,- հրատարակությանն ասել է նավն արգելափակումից դուրս բերելու աշխատանքներին մասնակցող զրուցակիցը:
Նա մանրամասնել է, որ վնասված նավի աղեղն այն տարածքից, որտեղ այն խցանվել է, փորելու նոր փորձերը «լավ են ընթանում»:
Այսպիսով, ջրանցքը կարող է շուտով բացվել նավարկության համար:
Ինչպես գրում է թերթը, փրկարարական ջոկատը Ever Given-ի աղեղի շուրջ ավազը և ցեխն է մաքրում՝ փորձելով նավը հանել արգելափակումից մակընթացության ժամանակ:
Հիշեցնենք՝ Պանամայի դրոշի ներքո նավարկող, 200 հազար տոննա փոխադրական ծավալով Ever Given բեռնարկղային նավը մարտի 23-ից ամբողջովին արգելափակել է երթևեկությունը Սուեզի ջրանցքի հարավում:
Ըստ սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարների, Չինաստանից Հոլանդիայի Ռոտերդամ նավահանգիստ ուղևորվող նավը կանգ է առել ջրանցքի երկայնքով՝ արգելափակելով մնացած նավերի տեղաշարժը երկու ուղղությունով: