Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱ-2022․ Հայաստանի տպավորիչ հաղթանակը (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալեց Իսլանդիայի հավաքականին եւ գեղեցիկ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն ու ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի դեմ 3 օր առաջ կայացած խաղի համեմատ մեկնարկային կազմում կատարել էր 2 փոփոխություն՝ Խորեն Բայրամյանի ու Անդրե Կալիսիրի փոխարեն դաշտ դուրս բերելով Հայաստանի առաջնությունում հանդես եկող Հակոբ Հակոբյանին ու Տարոն Ոսկանյանին և դարձյալ ընտրել էր 4-4-2 տակտիկական սխեման: Հայաստանի հավաքականն ակտիվ սկսեց խաղը, իսկ 9-րդ րոպեին առաջին հարվածը կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ:

Սարգիս Ադամյանի հարվածը շեղ ստացվեց: Իսլանդացիները պատասխանեցին 10-րդ րոպեին, երբ անկյունային հարվածի խաղարկման արդյունքում հետևեց շատ վտանավոր հարված Դավիդ Յուչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ, և գնդակը անդրադարձի շնորհիվ չհայտնվեց դարպասում: Քիչ անց հեռվից հարված կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն, բայց դարպասապահը տեղում էր: Սկզբնամասում դաշտի տերերը հիմնականում փորձում էին մրցակցի դարպասին սպառնալ հակագրոհներով, իսկ Իսլանդիայի հավաքականն ավելի շատ էր վերահսկում գնդակը և անցկացնում էր նաև դիրքային գրոհներ: 2 թիմերն էլ բավական հաջող էին գործում պաշտպանությունում:

18-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը փորձեց հեռվից գրավել մրցակցի դարպասը, բայց հարվածը թույլ ստացվեց: 26-րդ ու 27-րդ րոպեիներին հեռվից հարվածելու հերթը Տիգրան Բարսեղյանինն էր: 2 դեպքում էլ գնդակը չհայտնվեց դարպասում: Դրանից հետո հայկական թիմն ավելի լավ տեսք ուներ և հաճախ էր գրոհում, նաև անցկանցում էր դիրքային գրոհներ, սակայն գործն իրական գոլային պահերի չէր հասնում: Խաղակեսի վերջնամասում խաղադաշտում հետաքրքիր ոչինչ տեղի չէր ունենում: 0:0՝ առաջին խաղակեսում:

Հայաստանի հավաքականն ընդմիջման գնաց խաղային առավելության պայամններում: Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին իսլանդացի ֆուտբոլիստները, որոնք սկզբնամասում անցկացրին մի քանի վտանգավոր գրոհներ: 50-րդ րոպեին Սարգիս Ադամյանը հարվածային դիրքում հայտնվեց հյուրերի պաշտպանների սխալից հետո, բայց հապաղեց և կորցրեց գոլային պահը: Այն, ինչ չստացվեց Ադամյանի մոտ, ստացվեց Տիգրան Բարսեղյանի մոտ: Ղազախական «Աստանայի» հարձակվողը 53-րդ րոպեին աջ եզրից կատարեց անկրկնելի հարված և գնդակը դարպասաձողից անդրադարձով հայտնվեց դարպասում՝ 1:0:

58-րդ րոպեին Իսլանդիայի հավաքականն ունեցավ այս խաղի ամենաիրական գոլային պահը, որն ավաչտվեց Դավիդ Յուրչենկոյի հրաշալի սեյվով: Խաղն անցնում էր փոխնիփոխ գրոհներով: 60-րդ րոպեին մրցակցի դարպասին սպառնաց փոխարինման դուրս եկած Խորեն Բայրամյանը, քիչ անց՝ Սարգիս Ադամյանը: 2 դեպքում էլ հարվածները հաջող չստացվեցին: 4 րոպե անց իսլանդացիները դարձյալ անցկացրին վտանգավոր գրոհ, որն ավարտվեց շեղ հարվածով:

Իսլանդիայի հավաքականն աստիճանաբար մեծացնում էր ճնշումը դաշտի տերերի դարպասի մոտ: Հյուրերն անցկացնում էին տարբեր գրոհներ, իսկ տանտերերն աչքի էին ընկնում վստահ հապշտպանությամբ և երբեմն-երբեմն անցկացնում հակագրոհներ: Դրանցիցի մեկը 74-րդ րոպեին ավարտվեց դարպասի գրավումով: Խորեն Բայրամյանը ձախ եզրում ազատվեց պաշտպանից և ձախ ոտքով գրավեց հեռավոր անկյունը՝ 2:0:

Հայաստանի հավաքականն առանձնանում էր թիմային լավ պաշտպանությամբ, իսկ կենտրոնում պարզապես փայլում էր Վարազդատ Հարոյանը, որը երկրորդ հարկում շանս չէր տալիս մրցակցին: 81-րդ րոպեին Խոակին Կապառոսը կատարեց կրկնակի փոխարինում՝ դաշտ դուրս բերելով նաև ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանին, որը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում: Երկրորդ գոլից հետո իսլանդացիների գրոնհներն արդեն այնքան էլ վտանգավոր չէին ստացվում: Հայաստանի հավաքականը, ոչ առանց դժվարության, բայց վստահորեն պահպանեց հաղթական հաշիվը և տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ, իսկ իսլանդացիները հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էին Գերմանիայի հավաքականին:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին՝ Երևանում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երկրորդ տուր J խումբ

Հայաստան - Իսլանդիա՝ 2:0 (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյան, 53, Խորեն Բայրամյան, 74

Հայաստան. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո (Կարեն Մուրադյան, 81), Հակոբ Հակոբյան (Խորեն Բայրամյան, 55), Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան (Ժիրայր Շաղոյան, 81), Նորբերտո Բրիասկո Բալեկյան (Ալեքսանդր Կարապետյան 64):

 

          

 

Արևմուտքը չի հավատում Նիկոլի ժողովրդավարությանը Ո՞վ է եղել Սյունիքում երեխաներին ծամոն առաջարկած անձըՀՀ ՊՆ հայտարարությունը Անձրևոտ եղանակ է սպասվում Խոշոր վթար․ 37-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ի․ վիրավnր կաՌուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչի է պատրաստ Ուկրաինան բանակցությունները ձախողելու համար ԱՄՆ-ում ուկրաինացի փախստականներին էլեկտրոնային նամակներ են ուղարկել՝ պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում լքել երկրի տարածքը 23-ամյա Դավիթ Հ․-ին չկարողացան փրկելԻրանի ղեկավար Պեզեշքիանը շռայլ ուղևորության համար պաշտոնանկ է արել երկրի փոխնախագահին Ռուսաստանը հզոր հարված է նախապատրաստում Ուկրաինայի դեմ Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. երկու աթոռին նստել չի հաջողվի. «Փաստ»Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր․ Տիգրան Աբրահամյան «ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում». «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է եկել (տեսանյութ) Ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը․ պատմության այս օրը (05 ապրիլ)«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Արձանագրվել է վարորդի մահըԼարված իրավիճակ՝ Կոտայքի մարզումԱռևտրային պատերազմի նոր շրջափուլն ու բացվող հնարավորությունները. «Փաստ»«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ» Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԱնհրաժեշտ է հասնել արտաքին ուժային կենտրոնների կողմից Հայաստանի մոտեցումների աջակցության. «Փաստ»Ապրիլի 7-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինիԱնպատժելիության ծանր հետևանքները. «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդել շիկներին». «Փաստ»Չարենցավանի ողբերգության նոր մանրամասներըՀերթական երկրաշարժը` 4,9 բալ ուժգնությամբ«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ»Ո՞ր մի բանիմաց մասնագետն իր անունը կկապի այս իշխանությունների հետ. «Փաստ»2026 թ. հունվարի 1-ից սպորտային նպաստ կտրամադրվի «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան. «Փաստ»Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում, մարդիկ պատրաստ են Վարդան Ղուկասյանին հետ բերել. «Ժողովուրդ» Ռադիոն ձեռից գնում է․ «Հրապարակ» Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կառավարությունից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տալիս. «Փաստ»Սպառողական շուկայում գներն աճել են 3.3%-ով. «Ժողովուրդ» ՊՆ կանայք վիրավորված են Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ» Քվեարկության արդյունքները նաև արտաքին քաղաքականության նկատմամբ հասարակության վերաբերմունքի արտահայտություն էին. «Փաստ»Տրանսպորտից անվճար օգտվողները 15000 դրամով կտուգանվեն, իշխանությունները նպատակ են դրել. «Ժողովուրդ» Պարեկները ճռիկ-վռիկ են արել, տուգանել՝ աջուձախ. «Հրապարակ» Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ չի փոխվել, իսկ քաղաքացիները համատարած բոյկոտում են համակարգը. «Փաստ»Մոլորակի ամենահարուստ մարդիկ 24 ժամում կորցրել են 208 միլիարդ դոլար Թրամփի որոշման պատճառով. BloombergՄոսկվա-Բաքու կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ, առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի և Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. ԼավրովԱրհեստական ​​բանականության տեխնոլոգիաներն առաջիկա տարիներին կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա. ՄԱԿՊուտինի և Թրամփի միջև առաջիկա օրերին հեռախոսազրույց չի նախատեսվում. Պեսկով Ծովակ գյուղի 33-ամյա բանկիչը հատել է 104 բարդի «Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի «փայլուն» իմացության համար». Շուշան Պետրոսյանը՝ Սոնա Շահգելդյանի հետ վեճի մասինԲաքուն Երևանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում. Այխան ՀաջիզադեԳազայում մեկ օրում 112 մարդ է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով Էդգար Մխիթարյանի «Խորալը» և Հայկ Ջուլհակյանի «Գարնանային հրաշք» ստեղծագործությունները ընգրկվել են «Երեխաները երեխաներին» ժողովածուի մեջ Թուրքիայում 648 մարդ թունավորվել է շաուրմայից Սա խենթությnւն է. «Տոտենհեմի» մարզիչը՝ «Չելսիի» հետ հանդիպման մրցավարության մասին
Ամենադիտված