Պղնձի արժեքը նվազում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի պղնձի արժեքը ավելի քան 2 տոկոսով նվազում է՝ ուրբաթ գների աճից հետո շտկման շրջանակում, վկայում են սակարկությունների հարթակների տվյալները:
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,04 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0,45 կիլոգրամ) դիմաց հասնելով մինչեւ 4,0352 դոլարի: Ուրբաթ կայացած սակարկությունների արդյունքներով՝ ցուցանիշն աճել է 2,3 տոկոսով:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով ուրբաթ կայացած սակարկությունների արդյունքներով աճել էր 2,08 տոկոսով՝ մինչեւ 8962 դոլար, ալյումինի արժեքը՝ 2,32 տոկոսով՝ մինչեւ 2298 դոլար, ցինկի արժեքը՝ 2,15 տոկոսով, տոննայի դիմաց մինչեւ 2830,5 դոլար: