Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ԱՄՆ` Բժիշկների օր, Իսպանիա` Ծաղկի օր, Մալայզիա՝ Սուլթան Կալանտանի օր, Պաղեստին՝ Հողի պաշտպանության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1913 – ծնվել է օպերային երգիչ Նար Հովհաննիսյանը։

1935 – վախճանվել է կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը։

1936 – ծնվել է արձակագիր Նորայր Ադալյանը:

1981 - ԽՍՀՄ-ն առաջին անգամ անցել է ամառային ժամանակի։

1984 – վախճանվել է հայ խորհրդային պատմաբան Հրանտ Օգանեսովը:

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխիայի հետ:

- միջազգային Կարմիր խաչ կազմակերպության միջնորդությամբ Ասկերանի շրջանում իրականացվել է հայ և ադրբեջանցի ռազմագերիների և զոհերի աճյունների ղարաբաղյան պատերազմի ընթացքում արձանագրված ամենամեծ փոխանակումը:

1998 - կայացել է արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։

2004 - Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը ծեծի է ենթարկվել իր տան մերձակայքում:

2007 - ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձև, որում հատուկ մատնանշվել է, որ «Ակոս»-ի խմբագրապետը «դատական հետապնդման էր ենթարկվում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` հայերի 1915 թվականի կոտորածը ցեղասպանություն որակելու համար»:

2011 - Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, բայց նշել, որ պայքարը չի դադարեցննում

2016 - ԱՄՆ-ի Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1432 — ծնվել է օսմանյան սուլթան, մուսուլմանական զավթիչ Մահմեդ 2-րդը, որի օրոք Բյուզանդական կայսրությունը դադարել է գոյություն ունենալ:

1746 - ծնվել է իսպանացի հայտնի գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյան։

1757 — ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս, քիմիկոս ժան Ֆրանսուա Պիլատեր-դե-Ռոզիեն, որը հանդիսանում է ավիացիայի պիոներներից մեկը:

1775 — Բրիտանական խորհրդարանը ընդունել է օրենք, ըստ որի՝ Հյուսիսամերիկյան գաղութներին արգելվել է բացի Բրիտանիայից առևտուր անել որևէ այլ մեկի հետ:

1791 — Ֆրանսիայի Ազգային ժողովը մտցրել է երկարության չափման «Մետր» հասկացությունը, որը հավասար է փարիզյան զուգահեռականի մեկ 40 միլիոներորդին:

1814 — հականապոլեոնական դաշնակցային զորքերը գրոհով գրավել են Փարիզը, որով իսկ վերջ են տվել Նապոլենական պատերազմներին:

1820 — առաջին ամերիկացի միսիոներներն են ափ իջել Հավայան կղզիներում:

1842 - Ջորջիա նահանգի Լոնգ քաղաքի ամերիկացի բժիշկ Քրոուֆորդ Լոնգը առաջին անգամ կիրառել է անեսթեզիան վիրահատության ժամանակ։ Օգտագործվել է եթեր վզի ուռուցքի հեռացման ժամանակ:

1844 – ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Վեռլեն։

1850 - ամերիկյան «Royal Adelaide» շոգենավը Մեծ Բրիտանական Մարգիտ քաղաքի մոտ վթարի է ենթարկվել բախվելով ժայռին, ինչի հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ։

1853 - ծնվել է հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգը։

1856 — Ղրիմի պատերազմի ավարտով Փարիզում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Սևաստապոլի և ղրիմյան այլ քաղաքների փոխարեն, որոնք անցել են Ռուսաստանին, Թուրքիան ստացել է Կարս քաղաքը, Մոլդովայի կոմսությունը, և Դանուբ գետի դելտան:

1858 — ֆիլադելֆիացի Հայմեն Լիպմենը արտոնագրել է մատիտ, որի ծայրին հարմարեցված է ռետին:

1867 - ԱՄՆ-ը 7,2 միլիոն դոլլարով Ռուսական կայսրությունից գնել է Ալյասկան և Ալեուտյան կղզիները:

1880 — ֆրանսիայում արգելվել է ճիզվիտների գործունեությունը:

1894 – ծնվել է ռուս խորհրդային ավիակոնստրուկտոր Սերգեյ Իլյուշինը:

1905 — Կրետե կղզում հույները ապստամբել են թուրքական կայսրության դեմ:

1925 – վախճանվել է ավստրիացի փիլիսոփա Ռուդոլֆ Շտայները։

1934 — «Պրավդա» թերթում առաջին անգամ օգտագործվել է «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել» բառակապակցությունը:

1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և լեհական զորքերն ազատագրել են Գդանսկը:

1950 — Նյու Ջերսիում ցուցադրվել է նոր հայտնագործված ֆոտոտրանզիստորը:

1970 – ԽՍՀՄ-ում էկրան է բարձրացել Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմը, որ դարձել է կուլտային:

1972 — Վիետնամական պատերազմի ժամանակ հյուսիսվիետնամական զորքերը սկսել են Զատիկի գրոհային օպերացիան:

1976 — լոնդոնյան ակումբներից մեկում Sex Pistols խմբի առաջին համերգին հավաքվել է 50 հոգուց կազմված ամբոխ:Սկսվել է երաժշտական պանկ-շարժումը:

1987 - լոնդոնյան աճուրդում 50 միլիոն դոլլարով վաճառվել է Վան Գոգի «Արևածաղիկները» նկարը:

1989 - տեղի է ունեցել Լուվրի բուրգի հանդիսավոր բացումը։

2020 — վախճանվել է հույն քաղաքական գործիչ, գրող, հակաֆաշիստ Մանոլիս Գլեզոսը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետԱճ, որը բոլորովին էլ դրական չէՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ժամեր շարունակ լույս չի լինելուԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվումՎեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համարԱրևմուտքն արագացնում է Հայաստանի խզումը ՌուսաստանիցԻրանում երկրաշարժ է գրանցվել Գորիսի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Ամենադիտված