Պատմության այս օրը (մարտի 31)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռեզերվային պատճենահանման համաշխարհային օր (բեկապի օր), Մալթա՝ Ազատության օր, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ՝ Սեսար Չավեսի օր, Կորեա՝ Հնագույն Խանսիկի տոն։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1903 - ծնվել է աղբյուրագետ Աշոտ Աբրահամյանը։
1907 - ծնվել է կոնյակագործ Մարգար Սեդրակյանը։
1909 - հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց է արվել Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն, որը հայ բնակչության ջարդերի պատճառով ստացել էր «կարմիր սուլթան» անունը։
1917 - վախճանվել է բանաստեղծ և թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը։
1923 - ծնվել է գրականագետ, թարգմանիչՎազգեն Գևորգյանը:
1926 - ծնվել է ռեժիսոր, բեմադրիչ Կիմ Արզումանյանը։
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Եգիպտոսի հետ։
1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։
2005 - կառավարության որոշմամբ, բազային կենսաթոշակը երկրում 3000 դրամից բարձրացվել է 4000 դրամի։
2008 - ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարի Յովանովիչին, որը Միացյալ Նահանգների դեսպանն էր Ղրղըզստանում:
2009 - Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացել են Մարտիրոս Սարյանի, Մարիամ Ասլամազյանի, Գևորգ Բաշինջաղյանի և այլոց վրձնին պատկանող 18 կտավներ:
2013 - «Ժառանգության» առաջնորդ Ռաֆֆի Հովհանիսյանը դադարեցրել է իր հացադուլ-«համեստ ծոմը» և հայտարարել է, որ կսկսի այցելել Հայաստանի մարզեր:
2018 - Գյումրիից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման։
2020 - Արցախում կայացել են նախագահի ընտրություններ, որին մասնակցել են ընտրողների 72,7 տոկոսը;
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1284 — եպիսկոպոս էլին (Իլինսկին) հիմնադրել է Պիտերհաուզը, որը ներկայումս Քեմբրիջի համալսարանի ամենահին և ամենափոքր քոլեջն է։
1596 - ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս Ռենե Դեկարտը։
1631 – վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Դոն։
1685 — ծնվել է բարոկկոյի դարաշրջանի ներկայացուցիչ, մեծ գերմանացի կոմպոզիտոր և երգեհոնահար Իոհան Սեբաստիան Բախը։
1727 — վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Իսահակ Նյուտոնը։
1745 - Ֆրանսիայի Վերսալ պալատում առաջին անգամ բեմադրվել է Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերան։
1770 - անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հետազոտելով Նոր Զելանդիան և պարզելով, որ այն կղզի է, լքել է այն և ուղղություն վերցրել դեպի Ավստրալիա։
1814 — Լվիլետ բնակավայրում ստորագրվել է Փարիզի կապիտուլացիան, որը փաստացի վերջ է դրել Նապոլեոնական պատերազմներին, ֆրանսիական մայրաքաղաք են մտել ռուսական զորքերը Ալեքսանդր 1-ին ցարի ղեկավարությամբ։
1889 - Փարիզում տեղի է ունեցել ճարտարապետ Գուստավ Էյֆելի ստեղծած Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը։
1893 — ամերիկացի Ուիտկոմ Դժադսոնը հայտանգործել է կայծակաճարմանդը։
1900 — «Saturday Evening Post» թերթում հայտնվել է ավտոմեքենայի առաջին գովազդը, մի ֆիլադելֆիական ընկերություն այն տեղադրել է «Ավտոմեքենաներ, որոնք հաճույք են առաջացնում» կարգախոսով։
1901 - թողարկվել է առաջին Մերսեդեսը՝ Mercedes 35PS-ը։
1909 - սկսվել է Տիտանիկ նավի կառուցումը։
1913 — վախճանվել է ամերիկացի ֆինանսիստ, արդյունաբերող, «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության հիմնադիր Ջոն Պիրպոնտ Մորգանը։
1917 - ԱՄՆ-ը Դանիայից 25 միլիոն դոլլարով գնել է Վիրջինյան կղզիները, որը բաղկացած է Ամերիկյան Վիրջինյան կղզիներից և Բրիտանական Վիրջինյան կղզիներից։
1918 - ԱՄՆ-ում առաջին անգամ մտցվել է «ամառային ժամանակ»:
1954 — ԽՍՀՄ-ը դիմել է ՆԱՏՕ-ին այդ կազմակերպության կազմ մտնելու խնդրանքով, որը մերժվել է։
1967 - ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալուց հետո կենտրոնակայանը տեղափոխվել է Բրյուսել՝ Բելգիա։
1967 — Ջիմի Հենդրիկսը առաջին անգամ լոնդոնյան Ֆինսբերի Պարկում համերգի ժամանակ այրել է իր կիթառը, որը հետագայում պարբերաբար է դարձել։
1979 - վերջին բրիտանացի զինվորն է հեռացել Մալթայից։
1983 - վախճանվել է կրկեսի արտիստ, ծաղրածու Կարանդաշը։
1986 - մեքսիկական ավիաընկերության Բոինգ-727-ը բախվել է լեռանը, զոհվել է 167 մարդ։
1991 - Վրաստանում հանրաքվեին ընտրողները քվեարկել են անկախության օգտին։
1994 - «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվել և վախճանվել է ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին։
1999 - էկրան է բարձրացել ամենհայտնի գիտաֆանտաստիկ կինոնկարներից մեկը հանդիսացող «Մատրիցա» կինոնկարը։
2005 — Մայքլ Բրաունի ղեկավարած աստղագետների խումբը հայտնագործել է Մակեմակե գաճաճ մոլորակը։
2020 — վախճանվել է խորհրդային և ռուս գրող, բանաստեղծ, թարգմանիչ, սցենարիստ Լեոնիդ Զորինը (իսկական ազգանունը Զալցման):
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը