Քոչարյանի մարդուն «Գրանդ հոլդինգը» պատգամավոր կդարձնի. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր եղբայրները` Միքայել և Կարեն Վարդանյանները, վերջերս հայտարարեցին, որ իրենք որոշել են «չմտնել» առաջիկա խորհրդարան, սակայն տեղեկացրել են, որ հնարավոր է որևէ մեկին աջակցեն պատգամավոր դառնալու հարցում: Դե, նրանց աջակցությունն էլ ֆինանսական է լինում: Տավուշի մարզում նրանք այդպես աջակցեցին իրենց աշխատակից Մարինե Մարաբյանին, ով այժմ պատգամավոր է:
«Փաստի» տեղեկություններով` հենց նրա փոխարեն եղբայրները որոշել են նույն ընտրատարածքից պատգամավոր «դարձնել» իրենց աշխատակից Ռուբեն Թադևոսյանին, ով «Գրանդ հոլդինգում» նաև Ռոբերտ Քոչարյանի փայաբաժնի ներկայացուցիչն է: Թադևոսյանը նաև իր սեփական բիզնեսն ունի:
Հա, ի դեպ, նա կընտրվի ՀՀԿ–ի ցուցակով:
Հետաքրքիր է` ինչ են մտածում տավուշցիները, արդեն որերորդ անգամ իրենց «գլխի վրայով» դրսից մարդ են բերում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: