Պատմության այս օրը (ապրիլի 2)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աուտիզմի խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածման համաշխարհային օր, Մանկական գրքերի համաշխարհային օր, Արգենտինա՝ Մալվինյան կղզիների օր, Բելոռուս և Ռուսաստան՝ Ժողովուրդների միավորման օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1848 - Խաչատուր Աբովյանը տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։
1888 — ծնվել է խորհրդահայ գրող Մարիետա Շահինյանը։
1896 - ծնվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը, որը Նեմեսիս գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։
1909 – ծնվել է քանդակագործ, գեղանկարիչ, գրաֆիկ Խորեն Տեր-Հարությանը։
1913 – ծնվել է պարուհի, երգչուհի Արև Բաղդասարյանը։
1921 - բոլշևիկյան զորքերը վերագրավել են Երևանը, ճնշվել է հակաբոլշևիկյան ապստամբությունը։
1990 - Երևանում գումարած ժողովում հիմնադրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։
1999 - Վրաստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը դուրս են եկել Կոլեկտիվ Անվտանգության Պայմանագրից։
2002 - Հայաստանի հիմնական անկախ հեռուստաընկերությունը՝ «Ա1+»-ը զրկվել է հեռարձակման արտոնագրից:
2007 - երեկոյան Երևան-Գյումրի ավտոմայրուղու Աշտարակի հատվածում անհայտ ավտոմեքենայից կրակ է բացվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենայի վրա: Ղուկասյանը վիրավորվել է:
2008 - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Մանվել Գրիգորյանը ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
2001 - Արգենտինացի ճանաչված դատավոր Նորբերտո Օյարբիդեն վերջնական որոշում է հրապարակել, ըստ որի` «թուրքական պետությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ` 1915-1923 թվականներին սպանելով մեկ և կես միլիոն հայերի»: Դատական հայցը 2000 թվականին ներկայացրել էր նոտար Գրեգորիո Հայրապետյանը, ով ուզում էր իմանալ իր ընտանիքի անդամների ճակատագիրը:
2013 - առավոտյան գյուղապետարանի բակում անհայտ անձի կողմից արձակված հրազենային կրակոցից սպանվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 50-ամյա դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանը:
2014 - Սահմանադրական դատարանը Պարտադիր կուտակայինի մի շարք դրույթներ հակասահմանադրական է ճանաչվել։ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրված պարտադիր բաղադրիչը ճանաչվել է հակասող Հայաստանի Սահմանադրությանը։
2015 - Կիպրոսը ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք:
2016 - ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, հայտնի է դարձել հյուսիսային հատվածում ոչնչացված ադրբեջանական մարտական ուղղաթիռի մասին։
2017 - Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ։
2018 - Երևանի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնում պայթել է ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնը, որի հետևանքով տուժել է 8 մարդ:
2020 - կապված կորոնավիրուսային համաճարակի հետ մարզերի և Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվել է բնակչության ազատ տեղաշարժը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 47 - Հուլիոս Կեսարը հաղթանակ է տոնել Պոնտոսի արքա Փառնակ 2-րդի նկատմամբ՝ մեկնաբանելով իր հաղթանակաը «Եկա, տեսա, հաղթեցի» խոսքերով, որը հետագայում դարձել է թևավոր արտահայտություն։
742 - ծնվել է Ֆրանսիական կայսրության հիմնադիրը Կառլոս Մեծը։
1453 - Մեհմեդ 2-րդը սկսել է Կոստանդնուպոլիսի պաշարումը, իսկ քաղաքը գրավվել է մայիսի 29-ին։
1586 — ծնվել է իտալացի ճանապարհորդ, Ասիայի հետազոտող Պիետրո դելլա Բալլեն։
1618 — ծնվել է իտալացի ֆիզիկոս, աստղագետ Ֆրանչեսկո Մարիա Գրիմելդին, որը հանդիսանում է Լուսնի առաջին քարտեզի ստեղծողը։
1725 – ծնվել է իտալացի գրող և արկածախնդիր Ջիակոմո Կազանովան։
1785 – վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան Գաբրիել Բոննո դը Մաբլին։
1791 – վախճանվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս Օնորե Միրաբոն։
1794 — ֆրանսիական կոնվենտը որոշում է ընդունել ստեղծել օդապարիկների զինվորական ստորաբաժանում։
1801 — Կոպենհագենի ծովածոցում ադմիրալ Նելսոնի գլխավորած անգլիական նավատորմը ջախջախել է Հյուսիսային ծովային տերությունների միավորման միացյալ նավատորմը։
1805 - ծնվել է դանիացի գրող և բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենը։
1840 – ծնվել է ֆրանսիացի գրող Էմիլ Զոլան։
1872 — վախճանվել է ամերիկացի գյուտարար, նկարիչ Սեմյուել Մորզեն։
1912 — «Տիտանիկ» զբոսանավը դուրս է եկել բաց ծով և իրականացրել ընթացիկ փորձարկումներ, որոնք եղել են գերազանց։
1930 - Հայլե Սելասիեն հռչակվել է Եթովպիայի կայսր։
1958 — ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Ուիչինտո-Ֆոլս տարածքում արձանագրվել է տորնադո, որը ունեցել է 450 կմ /ժամ արագություն։
1982 - սկսվել է Ֆոլկլենդյան պատերազմը, Արգենտինան ներխուժել է Ֆոլկլենդյան կղզիներ։
1996 — Բորիս Ելցինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Ռուսաստան-Բելոռուս միության ստեղծման պայմանագիր։
2005 - վախճանվել է 264-րդ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը։
2014 — Ավտրալիայի գերագույն դատարանը պաշտոնապես ընդունել է այն, որ հնարավոր է մարդը իր սեռը որոշի որպես ոչ տարբերակված։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը