Արտակ Թովմասյանը «ճգնաժամային կառավարիչների» ստվերային կառավարություն է ձևավորո՞ւմ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը դեռևս օրեր առաջ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ երկրում առկա անառողջ մթնոլորտի և քաղաքական ճգնաժամի լավագույն լուծումը կլինի «ճգնաժամային կառավարիչների» ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը թույլ կտա որոշակի ժամանակահատվածում հանդարտեցնել առկա վիճակը, կանխել տնտեսական կոլապսը: «Փաստի» տեղեկություններով, Թովմասյանն արդեն իսկ անցել է կոնկրետ գործողությունների՝ տարբեր մասնագիտական հանձնաժողովներ ստեղծելու միջոցով ձևավորելու «ճգնաժամային կառավարիչների» ստվերային կառավարություն: Այսպես, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունն ազդարարեց «Անվտանգության անկախ խորհրդի», այնուհետև՝ «Գործարար կապերի խորհրդի» ձևավորման մասին: Հետաքրքիր է, որ բոլոր այս ձևաչափերին բազմաթիվ ազդեցիկ և ճանաչված մասնագետներ ու ոլորտի ներկայացուցիչներ են արձագանքել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում