Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը հանրային աջակցություն չունի. կարող է լինել իշխանության զավթում՝ այն ներկայացնելով իբրև ընտրության արդյունք». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի քննարկվեն ոչ թե պատերազմն ու պատերազմի հետևանքները, այլ քաղաքական ցանկացած օրակարգ: Եվ կապ չունի՝ կլինի ընտրության, սահմանադրական փոփոխությունների, թե մեկ այլ օրակարգ: Անդրադառնալով հայտարարված արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Փաշինյանը նշված ճանապարհով է առաջ շարժվում՝ լավ հասկանալով, որ պատերազմի արդյունքներն այն գործոններն են, որոնք իրեն երբեք չեն ներվելու: Հիմնական խնդիրն օրակարգի փոփոխությունն է: Երկրորդ՝ ընտրություններ նախաձեռնելով՝ նա իր համար քաղաքական բանակցություններ սկսելու հնարավորություն բացեց: Այս հանգամանքն իր հերթին կնպաստի ընդդիմադիր դաշտում որոշակի հակասություններ մտցնելուն: Մի բան է, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները համատեղ պայքարում են հրաժարականի համար, մեկ այլ բան, երբ նրանք մտնում են ընտրական գործընթացների մեջ, որի առկայության ժամանակ ստիպված են լինելու մրցակցել նաև իրար դեմ: Եվ այս տեսակետից Նիկոլ Փաշինյանը փորձում է նաև ընդդիմադիր դաշտի ուժերը, միասնությունը ջլատելու խնդիր լուծել: Երրորդ խնդիրը զուտ հանրությանը խաբելն ու ցույց տալն է, թե ինքը վախենալու բան չունի, և իր հիմնական նպատակը ոչ թե իշխանության պահպանումն է, այլ ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու հարցը: Եվ եթե այս հարցում նա կարողանա որոշակի հաջողությունների հասնել՝ վերարտադրել իր սեփական իշխանությունը, ապա արդեն այս առումով կլուծի իր ամենամեծ խնդիրը, այն է՝ պատերազմի ադյունքների լեգիտիմացում՝ ընտրությունների ժամանակ ստացված ձայների միջոցով: Սա իր երազանքն է, որին ձգտում է, բայց առաջին երեք խնդիրներն ավելի ակտուալ են»,ասաց քաղաքագետը:

Նա շեշտեց, որ արտահերթ ընտրությունները հանրության համար որևէ խնդիր չեն լուծելու, ինչը պայմանավորված է մի քանի պատճառներով: «Առաջին՝ եթե այդ ընտրությունների արդյունքում Փաշինյանը շարունակում է իշխանության մնալ, ինչը բացառված չէ, ապա, ըստ էության, նաև շարունակում է ակտիվ պահել իր պատճառով մեր պարտության բոլոր հետևանքները վերացնելու խնդիրը: Այդ խնդիրը չի լուծվելու: Եթե իշխանությունը փոխվում է, ապա դա ենթադրում է ծայրահեղ իրավիճակներում տեղի ունեցած փոփոխություն: Այդ դեպքում շատ մեծ խնդիրներ ժառանգելու տեսակետից նոր իշխանությունների համար բավականին դժվար է լինելու: Այս համատեքստում հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ բուն ընտրական գործընթացը նպաստելու է խնդիրների խորացմանը: Խոսքը տնտեսական, անվտանգային, ինչպես նաև մեր հասարակական միասնության ու համերաշխության խնդիրների մասին է: Եթե չպատրաստված պետությունը, չպատրաստված հանրությունը գնում է ընտրությունների, ներքին խնդիրներն ավելի են խորանում: Եվ երկրորդ, ըստ էության, նոր իշխանությունները ժառանգում են կրիտիկական իրավիճակում հայտնված երկիր, այդ իրավիճակում ձևավորված իշխանություն ու քաղաքական համակարգ»,-նշեց մեր զրուցակիցը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը միևնույն ժամանակ նշեց՝ ամենևին համոզված չէ, որ ընտրություններն անպայման տեղի են ունենալու. «Ճիշտ հակառակը՝ խիստ կասկածներ ունեմ ընտրությունների անցկացման առումով, որովհետև հասկանում եմ, որ առնվազն միամտություն կլինի հենվել մշտապես սուտ խոսող Փաշինյանի այն վստահեցումների վրա, թե հունիսի 20-ին ընտրություններ են անցկացվելու: Նշվածը չի բացառվում մանավանդ այն դեպքում, եթե մինչև ընտրությունների օրը Փաշինյանն իր համար դրված որոշակի խնդիրներ լուծված համարի: Այս տեսակետից նաև երկրորդ գործոնը կա. չի բացառվում, որ մինչև մինչև ընտրությունները լինեն այնպիսի զարգացումներ, որ ընդդիմությունը կարողանա Փաշինյանին և իր թիմին իշխանությունից հեռացնել»:

Անդրադառնալով իր այն տեսակետին, ըստ որի, Փաշինյանի հաղթանակը բացառված չէ, քաղաքագետը հավելեց. «Խոսելով այդ հնարավորության մասին՝ նկատի ունեմ, որ դա կարող է լինել բացառապես ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառմամբ: Այդ տեսակետից նա հանրային աջակցություն չունի. կարող է լինել իշխանության զավթում՝ այն ներկայացնելով իբրև թե ընտրության արդյունք»:

Խոսելով Ընտրական օրենսգրքում փոփոխությունների՝ արդեն ընդունված նախագծի մասին, որով նախատեսվում է հրաժարվել ռեյտինգային ընտրացուցակներից և անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի, քաղաքագետը նշեց. «Նախ՝ ընդդիմադիր դաշտը դեմ է այդ փոփոխություններին, և, ըստ էության, դա իշխանության միակամ որոշման արդյունք էր: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ բաներ է հաշվարկել իշխանական թիմը՝ կարծելով, որ այսկերպ հաղթանակի հնարավորություններն ավելի մեծ են: Բայց միանշանակ է այն փաստը, որ ռեյտինգայինը հանելու հանգամանքը ավելի քիչ ընտրողների մասնակցությանն է նպաստելու: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը փորձելու է հենվել իրեն աջակցող քաղաքականապես ակտիվ փոքրամասնության վրա: Բացի այդ, քարոզչական ճանապարհներով, ըստ էության, փորձելու է հասնել մի իրավիճակի, որ իր կողմնակիցները՝ այդ ակտիվ փոքրամասնությունն անպայման գա ընտրությունների, իսկ մնացածը մասնակցելու շահագրգռվածություն կամ հոգեբանական պարտավորություն չտեսնեն: Մենք գիտենք, որ ռեյտինգայինի ժամանակ թեկնածուներն իրենց հարազատներին, մտերիմներին ամեն դեպքում կարողանում են համոզել ընտրատեղամասեր գալ: Այդ ընտրակարգն ավելի շատ հենված է ոչ թե քաղաքական ուժի, այլ կոնկրետ անձի օգտին քվեարկելու քաղաքացիների պատրաստակամության վրա: Եվ հենց այդ հատվածին են փորձում չեզոքացնել, որպեսզի նրանք չմասնակցեն ընտրություններին, իսկ քաղաքականապես ակտիվ փոքրամասնության շրջանում Փաշինյանի աջակիցների թիվը, կարծում եմ, բավականին մեծ է»:

Ամփոփելով՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրույցում անդրադարձանք իշխանությունների՝ ներքին թշնամիներ փնտրելու նոր դրսևորումներին՝ դրան զուգահեռ դիտարկելով հայաստանյան իշխանության թուրքամետ մոտեցումներն ու հայտարարությունները: Քաղաքագետը շեշտեց, որ երևույթը ներքին թշնամու փնտրտուք չէ: «Իրականում դավաճանության գնացած, մեր պետական և ազգային շահերը դավաճանած մարդիկ փորձում են այդ մեղքն ուրիշների վրա բարդել: Ամենատարբեր ձևերով փորձում են ուրիշներին ներքին թշնամի նշանակել և իրենք իրենց ազատել պատասխանատվությունից: Վստահեցնում եմ, սակայն, որ սա անհաջող փորձ է և այդ մարդկանց որևէ հաջողություն չի բերելու: Ավելի քան համոզված եմ, որ ուշ թե շուտ նրանք լիարժեք պատասխանատվություն են կրելու իրենց դավաճանության, ինչպես նաև իրենց պատճառով կորսված հայրենիքի ու մեր հազարավոր զինվորների կյանքերի համար: Ես կասկած չունեմ, որ սա ժամանակի խնդիր է, և ուշ թե շուտ դա լինելու է: Ինչ վերաբերում է թուրքամետ հայտարարություններին ու մոտեցումներին, ապա սա շատ պարզ բացահայտում է այն փաստը, որ մենք գործ ունենք ոչ թե հայասեր, հայկական պետության շահերը հաշվի առնող, այլ օտարի շահը սպասարկող իշխանությունների հետ: Ընդ որում, նոր չի բացահայտվում սա, որովհետև նման հայտարարությունների և մոտեցումների շատ վաղուց ենք ականատես լինում: Այս դեպքում փաստացի գործ ունենք թուրք-ադրբեջանական շահը սպասարկող իշխանությունների հետ, ինչի ապացույցները, ցավոք, բազում են»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել
Ամենադիտված