Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը համբերատար սպասում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարծես թե գրեթե բոլոր քաղաքական ուժերը համակերպվել են այն փաստի հետ, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ և այդ ընտրությունները կազմակերպելու է Նիկոլ Փաշինյանը։ Թերևս բացառություն է Հանրապետական կուսակցությունը։ Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում։ Նախ, Նիկոլի կողմից ընտրություններ կազմակերպելը և առհասարակ նրա գոյությունը վարչապետի աթոռին ինքնին նոնսենս է, հակաքաղաքական, հակաքաղաքագիտական և հակաբարոյական իրողություն։ Ողջ աշխարհը զարմացած է, թե ո՞նց կարող է երկրի ղեկավարը այսկերպ կազմաքանդի 2 հայկական պետություն, պատերազմում հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ ունենա, բայց ոչ միայն շարունակի պաշտոնավարել, այլև հավակնություններ ունենա հաղթել ընտրություններում։ Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք։

Քաղաքական դաշտն, ըստ էության, անհամբեր սպասում է ՀՀԿ ընտրությունների մասնակցության հարցի հստակեցմանը և որ ամենակարևորն է՝ ձևաչափին։ Խնդիրն այն է, որ արտախորհրդարանական ամենամեծ, ամենաինստիտուցիոնալացված և բյուրեղացած ուժը Հանրապետականն է, որի մասնակցությունը կփոխի իրերի դասավորվածությունը։ Հանրապետականները նշում են, որ ընդդիմադիր մյուս ուժերը «դեռ ջուրը չտեսած բոբիկացել են»։ Ըստ էության, դեռ պաշտոնապես չկա ընտրությունների մասին որևէ գործընթաց, բայց բոլորը աժիոտաժի մեջ են։ Իսկ եթե Նիկոլը երկրորդ անգամ փոշմանի։

Տպավորություն է, որ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերի մեծ մասի նպատակը ոչ թե Նիկոլին հեռացնելն է, այլ մի քանի մանդատ ձեռք գցելը։ Տպավորություն է, որ մի մասի նպատակն էլ ՀՀԿ-ի քաղաքական կապիտալն օգտագործելով խորհրդարան ներթափանցելն է մինիմում մակարդակում, և իշխանության հասնելը մաքսիմում մակարդակում։ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է սա։ Նա դեռ չի շտապում, միևնույն ժամանակ հասկանում է, որ Հանրապետականի քաղաքական ողջ ներուժը չի կարող չօգտագործվել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործում։ Սերժ Սարգսյանը, լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ, շատ լավ հասկանում է, որ նախընտրական փուլում ցանկացած արհեստական գործընթաց միմիայն նպաստելու է Նիկոլի իշխանության վերարտադրությանը, հետևաբար նա և իր քաղաքական թիմը ամենայն զգուշությամբ են առաջ տանում պրոցեսները։

Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն մի քանի մանդատի կռիվ չի անում։ Նույնիսկ 2018թ.-ին Հանրապետականը շուրջ 5 տոկոս հավաքեց, հիմա ավելի շատ կհավաքի, բայց արդյո՞ք դա կհեռացնի Նիկոլին։ Սա է հարցը և վերջնական նպատակը։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)Պապիկյանը ձմեռային զորակոչ է հայտարարում Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ«Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ»«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Այսօր առավոտյան բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին Հաղթանակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել․ հայտնի է ինքնությունըԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ»Ներկայացվել են այսօրվա փոխարժեքները«Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ»
Ամենադիտված