Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկա ընտրությունների միակ հարցը՝ ո՞ւմ հետ ես դու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հասարակության մի շերտ կա, որը ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա չի հասկանում, թե ինչ նշանակություն ուներ Արցախը Հայաստանի համար: Մարդկանց այդ տեսակն Արցախը միշտ դիտարկել է բեռ, վայր, որտեղ ծառայություն են անցնում Հայաստանից գնացած զինծառայողներ: Մարդկանց այդ տեսակը իր կյանքի գրեթե բոլոր դժբախտությունների պատճառը համարել է Արցախի չկարգավորված խնդիրը: Հիմա, որ նրան բացատրես, որ եթե չկա Արցախ, ապա կարող է չլինել նաև Հայաստան, որ թուրքը եկել հասել է Սյունիքի դարպասներին, որ 100-150 հազար տոննա ցորեն էր մատակարարվում Արցախից Հայաստանին, որ 100-ից ավելի ՀԷԿ-եր էին աշխատում Արցախում, որոնք էլեկտրաէներգիա էին ապահովում և այլն, և վերջապես Արցախը մեր պատմական հայրենիքն է, որտեղ դեռևս 5-րդ դարում կառուցված եկեղեցիներ կան, միևնույն է մարդկանց այս տեսակը դա չի հասկանում: Նաև չի հասկանալու, երբ չլինի Սյունիքը, Տավուշը, նույնիսկ Երևանի կեսը: Միևնույն է՝ այն մյուս կեսում նա հանգիստ սուրճ կխմի, սպասելով, թե երբ է Բայրաքթարը հայտնվելու իր գլխավերևում: Եվ դժբախտությունն այն է, որ այս մարդիկ են Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը: Այս մարդիկ նայում են Նիկոլին ու իրենց արտացոլումն են տեսնում: Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Նիկոլը մեր ժողովրդի մի մեծ մասի հավաքական արատների, մտածելակերպի, աշխարհընկալման մարմնացումն է: Դա է պատճառը, որ եթե վաղը պարզվի, որ Նիկոլը հանձնում է նաև Երևանը, ապա նրան պաշտպանողներ և այդ քայլը արդարացնողներ անպայմանորեն կգտնվեն: Այս մարդկանց ինտելեկտի վրա ազդելով է իշխանության եկել և այն պահում Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, պետք է նաև արձանագրենք, որ 2018թ-ին տասնյակ հազարավոր քաղաքացիներ քվեարկել են Նիկոլի օգտին, որովհետև անկեղծ հավատացել են նրա ստերին, ցանկացել են, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան: Ակնհայտ է, որ այդ մարդիկ եկող ընտրություններում չեն քվեարկելու երկիրը կոլապսի ենթարկած այդ մարդու օգտին: Մնում է հասկանալ՝ ովքեր են և որքան են Նիկոլ Փաշինյանին սատարող մարդիկ: Արդյո՞ք նրանք այնքան շատ են, որ ընտրություններում նրանց քվեն բավարար կլինի Նիկոլի իշխանության վերարտադրման համար: Վստահ եմ, որ ոչ: Բայց խնդիրն այն է, որ մենք որպես ազգ, որպես էթնոս պետք է մեր հասարակության այդ հատվածի մտածելակերպն ու արժեքները ինչ-որ ժամանակահատվածում փոխենք, հակառակ դեպքում մի օր կգա մեկ ուրիշ Նիկոլ ու մենք վերջնականապես կկորցնենք մեր հայրենքը, պետականությունը:

Ցավալի է, բայց պետք է արձանագրենք, որ թուրքի հետ առևտրի տենչող այս շերտը, որի համար առաջնային է գրպանում փող լինելը, իսկ ստամոքսում սնունդ, չի էլ պատկերացնում, որ կարճ ժամանակ հետո թուրքական կապիտալը կգրավի ողջ երկիրը՝ իրեն դարձնելով թուրքական տնտեսական էքսպանսիայի զոհը:

Նայեք՝ հարևան Վրաստանում ինչ է տեղի ունենում: Վրացիները իրենց երկրում բողոքում են թուրքական տնտեսական զավթողականությունից, որը մի քանի տարի հետո սահուն անցում է կատարելու այդ երկրի՝ թուրքական լծի տակ ընկնելու փայլուն կոմբինացիայի: Նիկոլն ու իր թիմը քարոզում են թրքասիրություն, քիրվայություն ու ոչ պատահական, ու ոչ առանց հասկանալու: Նրանք շատ լավ են հասկանում, թե ինչ են անում: Առաջիկայում ընտրություններ են ու հիմնական հարցը հետևյալն է՝ կամ դու Նիկոլի հետ ես՝ հայրենիքիդ ու պետականության կորստի հեռանկարով, կամ տրամաբանորեն հակառակը:

Անի Առաքելյան

www.1or.am 

«Նրանցից ստորություններ էի սպասում». ռուս կինը գնացել է Հայաստան ու ապշել Մեդիափորձագետ. Հայաստանը սառեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, վերակողմնորոշվելով դեպի ԱրևմուտքՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի հսկայական կորուստների մասին Պետդումայում բացահայտել են նախկին խորհրդային հանրապետություններից մեկում ԱՄՆ-ի հսկայական հետախուզական կենտրոնըՓաշինյանի կուսակցությունը կորցնում է իշխանությունը. ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար Սպերցյանի գոլը լավագույններից մեկն է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Ի՞նչ կորոշի Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի հարցովԱՄՆ-ը և Եվրամիությունը ճնշո՞ւմ են գործադրում Հայաստանի վրաԳյումրիում թնջուկը լուծվեց, բայց խնդիրները՝ մնացինԱրևմուտքը չի հավատում Նիկոլի ժողովրդավարությանը Ո՞վ է եղել Սյունիքում երեխաներին ծամոն առաջարկած անձըՀՀ ՊՆ հայտարարությունը Անձրևոտ եղանակ է սպասվում Խոշոր վթար․ 37-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ի․ վիրավnր կաՌուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչի է պատրաստ Ուկրաինան բանակցությունները ձախողելու համար ԱՄՆ-ում ուկրաինացի փախստականներին էլեկտրոնային նամակներ են ուղարկել՝ պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում լքել երկրի տարածքը 23-ամյա Դավիթ Հ․-ին չկարողացան փրկելԻրանի ղեկավար Պեզեշքիանը շռայլ ուղևորության համար պաշտոնանկ է արել երկրի փոխնախագահին Ռուսաստանը հզոր հարված է նախապատրաստում Ուկրաինայի դեմ Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. երկու աթոռին նստել չի հաջողվի. «Փաստ»Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր․ Տիգրան Աբրահամյան «ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում». «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է եկել (տեսանյութ) Ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը․ պատմության այս օրը (05 ապրիլ)«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Արձանագրվել է վարորդի մահըԼարված իրավիճակ՝ Կոտայքի մարզումԱռևտրային պատերազմի նոր շրջափուլն ու բացվող հնարավորությունները. «Փաստ»«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ» Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԱնհրաժեշտ է հասնել արտաքին ուժային կենտրոնների կողմից Հայաստանի մոտեցումների աջակցության. «Փաստ»Ապրիլի 7-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինիԱնպատժելիության ծանր հետևանքները. «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդել շիկներին». «Փաստ»Չարենցավանի ողբերգության նոր մանրամասներըՀերթական երկրաշարժը` 4,9 բալ ուժգնությամբ«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ»Ո՞ր մի բանիմաց մասնագետն իր անունը կկապի այս իշխանությունների հետ. «Փաստ»2026 թ. հունվարի 1-ից սպորտային նպաստ կտրամադրվի «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան. «Փաստ»Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում, մարդիկ պատրաստ են Վարդան Ղուկասյանին հետ բերել. «Ժողովուրդ» Ռադիոն ձեռից գնում է․ «Հրապարակ» Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կառավարությունից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տալիս. «Փաստ»Սպառողական շուկայում գներն աճել են 3.3%-ով. «Ժողովուրդ» ՊՆ կանայք վիրավորված են Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ» Քվեարկության արդյունքները նաև արտաքին քաղաքականության նկատմամբ հասարակության վերաբերմունքի արտահայտություն էին. «Փաստ»Տրանսպորտից անվճար օգտվողները 15000 դրամով կտուգանվեն, իշխանությունները նպատակ են դրել. «Ժողովուրդ» Պարեկները ճռիկ-վռիկ են արել, տուգանել՝ աջուձախ. «Հրապարակ» Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ չի փոխվել, իսկ քաղաքացիները համատարած բոյկոտում են համակարգը. «Փաստ»Մոլորակի ամենահարուստ մարդիկ 24 ժամում կորցրել են 208 միլիարդ դոլար Թրամփի որոշման պատճառով. BloombergՄոսկվա-Բաքու կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ, առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի և Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. Լավրով
Ամենադիտված