2020-ի մարտի համեմատ` այս մարտին ձեթը թանկացել է 62,2 %-ով, ձուն՝ 78․2 %-ով․ գնաճ է արձանագրվել նաև ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների ոլորտում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2021 թ. մարտը 2020 թ. մարտի նկատմամբ, կազմել է 5.8 %, իսկ նախորդ ամսվա՝ փետրվարի նկատմամբ՝ 1 %:
Այսպիսով, յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021 թ. մարտին 2020 թ. մարտի համեմատ արձանագրվել է 24.6 %, իսկ 2021 թ. փետրվարի համեմատ՝ 4.3% գնաճ, արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021 թ. մարտին 2020 թ. մարտի համեմատ կազմել է 62.2 %, իսկ 2020 թ. փետրվարի համեմատ՝ 8.7 %:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021 թ. մարտին 2020 թ. մարտի համեմատ գրանցվել է 40.9 %, իսկ 2021 թ. փետրվարի համեմատ՝ 2.3% գնաճ:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021 թ. մարտին 2020 թ. մարտի համեմատ գրանցվել է 16.5 %, իսկ 2021 թ. փետրվարի համեմատ՝ 2.2 % գնաճ:
Ձվի գինը 2021 թ. մարտին 2020 թ. մարտի համեմատ աճել է 78.2 %-ով, իսկ 2021 թ. փետրվարի համեմատ՝ 8.1 %-ով: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021 թ. մարտին 2020 թ. մարտի համեմատ արձանագրվել է 2.6 %, իսկ 2021 թ. փետրվարի համեմատ՝ 1.6 % գնաճ: 2021 թ. մարտին 2020 թ. մարտի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 3.4 %, իսկ 2021 թ. փետրվարի համեմատ՝ 0.8 % գնաճ:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. մարտին 2020 թ. մարտի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.9 % գնաճ: Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 9.0 %, 2021 թ. փետրվարի համեմատ՝ 1.9 %, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 9.6 % և 1.9 %: 2021 թ. մարտին 2020 թ. մարտի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 9.4 %, 2021 թ. փետրվարի համեմատ՝ 0.6 % գնաճ, հացի և ալյուրի գնաճը 2021 թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.6 % և 14.4 %, իսկ 2021 թ. փետրվարի համեմատ՝ 0.2 % և 1.6 %:
2021 թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի կակաոյի 0.7 % գնաճ:
Բանջարեղենը 2021 թ. մարտին 2020 թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.4 % գնաճ, իսկ 2021 թ. փետրվարի համեմատ՝ 4.7 % գնանկում:
Գնաճը չի շրջանցել նաև ոչ պարենային ապրանքների շուկան․ 2021 թ. մարտին 2020 թ. մարտի համեմատ նշված ապրանքների դեպքում գրանցվել է 8.4 %, իսկ այս տարվա փետրվարի համեմատ՝ 1.6 % գնաճ:
Ինչ վերաբերում է էներգակիրներին, ապա 2021 թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 8.2 % և 11.2 %-ով։ 2021 թ. մարտին 2020 թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 4.9% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 4.9 %-ով: 2021 թ. մարտին 2020 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 14.0 % և 18.1 % գնաճ:
Գնաճ գրանցվել է նաև ծառայությունների ոլորտում․ 2021 թ. մարտին 2020 թ. մարտի համեմատ արձանագրվել է սակագների 2.2 %, իսկ 2021 թ. փետրվարի համեմատ՝ 0.5 % հավելաճ: 2021 թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայությունների գների 3.1 % հավելաճ: