Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչքան ուժ ունեին՝ հյուծեցին տնտեսական համակարգը՝ այն բերելով զրոյական կետի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության հերթական նիստում հայտարարվեց 2021 թ. առաջին եռամսյակում բյուջեի եկամուտների ավելացման մասին: Թե՛ նշվածի, թե՛ այս շրջանում որպես առաջընթաց ներկայացվող շատ այլ ցուցանիշների դեպքում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը խորհուրդ է տալիս հաշվի առնել երկու գործոն. առաջինը գնաճն է, երկրորդը՝ 2020 թ. մարտից համավարակի հետևանքով կրճատ վ ա ծ տնտեսությունը:

«Հարկերի ավելացումը, ըստ էության, կապվեց առևտրաշրջանառության աճի հետ, բայց այստեղ ակնհայտ մանիպուլ յացիա կա: Եթե անգամ այդ թվերն իրական են, ինչին ես խիստ կասկածում եմ, այնուամենայնիվ, երկու հանգամանքի վրա ուշադրություն չդարձվեց, որոնք իրականում կարևոր են վիճակը ոչ թե անձնական, նեղ քաղաքական շահերից, այլ առարկայական ու օբյեկտիվ գնահատելու առումով: Հարկերի ավելացման տեսանկյունից կարևոր է գնաճի հանգամանքը: Առնվազն պաշտոնական վիճակագրությամբ միայն հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5 տոկոս գնաճ ենք ունեցել: Խոսքն առնվազն մինչև 6 տոկոս գնաճի մասին է:

Այսինքն, հունվարմարտ ամիսներին շրջանառության ծավալների հրապարակված 8 տոկոս աճի 6 տոկոսը գնաճի հաշվին է: Երկրորդ՝ նույն կառավարության տոտալ ձախողումների հետևանքով 2020 թ. մարտին ունեինք տնտեսության լոքդաուն, ու մարտին էական տնտեսական ակտիվությունը կրճատվեց: Էլ չասեմ ծառայությունների ու առևտրի ոլորտների մասին, որոնց դեպքում ևս նվազում արձանագրվեց: Այս տարվա մարտին տնտեսական էական ոչ մի սահմանափակում չկա, և այս տարվա մարտը նախորդի հետ համեմատելն առնվազն օբյեկտիվ չէ: Իրենք, փաստորեն, միայն մարտ ամսվա շրջանառության աճը տարածում են այս տարվա երեք ամիսների վրա: Իսկ այն, որ մարտին շրջանառությունն աճել է, ինքնին այդպես պետք է լիներ, որովհետև 2020 թ. մարտին ամբողջ տնտեսության լոքդաուն ենք ունեցել նաև կորոնավիրուսի դեմ պայքարի տապալման պատճառով»,- «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նա նշեց, որ գնաճն ինքնին շրջանառության ծավալների աճի է բերում. «Ընդհանուր առմամբ, բոլոր ապրանքների մասով գնաճ ունենք, ինչն անգամ պետական վիճակագրությամբ է արտահայտվում: Եվ հիմա այսպիսի պարագայում ինչ գնահատական էլ տանք, արդեն անիմաստ է: Այսօրվա իշխող խմբակի վարքագիծն այնքան պարզ է. անգամ կարող եմ իրենց վաղվա ենթադրելի հայտարարելիքն ասել: Քանի որ այս տարվա ապրիլին կունենանք որոշակի տնտեսական ցուցանիշներ, ուրախ-ուրախ, իրենց շահից դրդված՝ դրանք կհամեմատեն նախորդ տարվա ապրիլի հետ ու էլի աճ կարձանագրեն այն դեպքում, երբ նախորդ տարի մարտից մինչև հունիս տնտեսությունը լոքդաունի մեջ էր: Ինչքան ուժ ունեին՝ նախորդ տարի հյուծեցին տնտեսական համակարգը՝ այն բերելով զրոյական կետի: Այս պարագայում ցանկացած համեմատություն նախորդ տարվա նշված ամիսների հետ ինքնին սխալ կլինի»: Թ. Ավետիսյանի խոսքով, իրականում գներն արդեն թռիչքաձև են աճում: «Խոսքն առաջին հերթին առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է: Հիմա տնտեսական ակտիվությունը նվազում է, նախորդ տարվա համեմատ մենք դեռ վերականգնում չունենք: Ինչքան էլ փորձեն մանիպուլացնել, այս պայմաններում մարդիկ իրականությունը շատ լավ զգում են իրենց առօրյա կայնքում:

Նկատենք նաև, որ Համաշխարհային բանկն էապես բարձրացրել է մեր երկրում առկա աղքատության ցուցանիշը՝ 2020 թ. համար արձանագրելով աղքատության մակարդակի ավելի քան 8 տոկոս աճ: Մարդկանց իրական եկամուտներն առկա գնաճի պայմաններում ակնհայտորեն նվազել են: Առանց այդ էլ աշխատող աղքատների թիվը մեր երկրում բարձր էր, հիմա այդ ցուցանիշն ավելի է շատացել անգամ իրենց պաշտոնական վիճակագրությամբ: Նույնիսկ նկարած վիճակագրությամբ ակնհայտ երևում է, որ հունվար-փետրվարին աշխատողների իրական եկամուտները նվազել են ու շարունակում են նվազել: Մեր գնահատմամբ, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են 20-25 տոկոսով: Այս պայմաններում, սակայն, անվանական աշխատավարձը չի ավելանում, և եթե մինչ այս աշխատողների մեջ 25 տոկոսն աշխատող աղքատների թվում էր, հիմա այդ ցուցանիշն արդեն 30-35 տոկոս է դարձել: Մեծ հաշվով, ամեն օր մեր երկրում ավելանում է աշխատող աղքատների, ինչպես նաև ծայրահեղ աղքատների թիվը: Մեր երկրում ամեն օր նաև ծայրահեղ աղքատ ընտանիքների թիվն է ավելանում»,-շեշեց մեր զրուցակիցը:

Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ կառավարության ներկայացուցիչները առաջ գոնե գտնում էին պրիմիտիվ ցուցանիշներ՝ «100 փաստերի» մեջ ներառելու համար. «Դրանք, իհարկե, «դպրոցներում գրիչների թիվն ավելացել է» տրամաբանության մեջ էին:Բայց իրավիճակն օր օրի վատացավ, ու հիմա երկար ժամանակ է՝ անգամ նման պրիմիտիվ 100 փաստ չեն կարողանում գտնել ու հրապարակել: Ասելիք չունեն, իրական օրակարգն իրենց չի հետաքրքրում: Չեն էլ կարող այդ օրակարգերը ձևակերպել, առավել ևս՝ լուծել: Եվ պարզ է, որ հիմա իրական օրակարգերից շեղելու խնդիր են դրել, որ դրա արդյունքում ստիպված լինենք մեկնաբանել այն, ինչը գյություն չունի կամ հազարերորդական կարևորություն ունի»: Մեր զրուցակիցը մեկ այլ հանգամանքի մասին նշեց՝ այն համարելով մտահոգիչ: «Հարկային մուտքերը ձախողումների պատճառով կրճատվում են, ինչի հետևանքով, բնականաբար, նաև հարկերն են կրճատվում: Դրա համար իրենք արդեն տնտեսությունն ապախթանելու անթույլատրելի մեթոդներ են կիրառում: Մասնավորապես, հարկային վարչարարություն՝ տուգանքների ու ամենատարբեր ձևերով: Իրականում արդեն աստիճանաբար նաև հարկային տեռորի տարրեր ունենք մեր երկրում, ինչը լավ օրից չէ: Կացինն առած՝ ընկել են հատկապես ՓՄՁ-ների «ջանին», որպեսզի հարկեր գեներացնեն, և Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ կարողանա ինչ-որ թվեր հայտարարել՝ փորձելով շեղել հանրությանն իրական խնդիրներից ու օրակարգերից»:

Տնտեսագետը նշեց, որ այս իշխանությունները հանգամանքների բերումով հայտնվել են տարբեր պատասխանատու տեղերում, և, մեղմ ասած, հյուրի կարգավիճակ ունեն: «Հետևաբար, այն, ինչ անում են տնտեսության հետ, այն, ինչ անում են նաև սոցիալական ոլորտում, չի կարող որևէ կերպ արդարացված լինել նույնիսկ կարճ միջնաժամկետում: Ակնհայտ է, որ իրենց հոգու խորքում գիտեն, որ իրենք չեն լինելու իշխանության, և, հետևաբար, անում են գործողություններ, որոնք տեղավորվում են իշխանությունը մեկ օր ավելի ձգելու տրամաբանության մեջ: Դրա համար արդեն անգամ աշխարհին և ընդհանրապես պրակտիկային անհայտ պոպուլիստական դոզաներ են կիրառում, պոպուլիստական վարքագիծն են խորացնում: Մասնավորապես՝ կառավարության նիստերի ժամանակ մի չնչին փոփոխությունն իրար պաս տալով՝ այնպես են ներկայացնում, երբ թվում է, թե դարակազմիկ փոփոխություններ են արել, նոր լուծումներ են բերել, որոնք արժանի են Նոբել յան մրցանակի:

Եթե սոցիալտնտեսական վիճակն այդքան վատ չլիներ, այս ամենին կարելի էր անգամ որպես կատակի կամ անեկդոտի վերաբերվել: Բայց այս ամենը մեզ է վերաբերում: Խոսում են աշխատավարձերի բարձրացման, կիսատպռատ լուծումներով ինչ-որ տարբեր սոցիալական ծրագրեր են ներկայացնում, հայտարարում են, թե այս կամ այն սոցիալական խմբին են աջակցելու: Սրանք պրիմիտիվ և շատ պարզ պոպուլիստական մոտեցումներ են: Բարդ և անգամ անիմաստ է նույնիսկ մասնագիտական մոտեցումներով գնահատել այն նախագծերը, որոնք բերում է կառավարությունը: Դրանք նեղ անձնական, իրենց քաղաքական շահից դրդված թատերական բեմականացումներ են, որոնց ընդհանուր անունը կառավարության նիստ է կամ քննարկում՝ Ազգային ժողովում»,-եզրափակեց Թ. Ավետիսյանը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով
Ամենադիտված